
Բեգլար Ամիրջանյան
Օպերային երգիչ

Տիրան Կարապետյան
Գեղանկարիչ

Ժիրայր Վարդանյան
Կինոօպերատոր

Ռաֆայել Ջրբաշյան
Բեմադրիչ

Սիլվա Մինասյան
Բալետի արտիստ

Մարգարիտա Յախոնտովա
Թատերագետ

Աշոտ Սահրատյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Աշխեն Աբազյան
Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մանուկյան
Գեղանկարիչ

Սուսաննա Միլտոնյան
Տավղահար

Ալեն Բերբերյան
Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

Արթուր Դարբինյան
Դերասան

Դավիթ Բաբախանյան
Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ելենա Արշակյան
Կինոռեժիսոր

Արա Առաքելյան
Սաքսոֆոնահար
ԱՇՏԱՐԱԿԻ ՍՊԻՏԱԿԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԻ

Սպիտակավոր եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում կառուցվել է 13-14-րդ դարերում: Եկեղեցին միանավ է, քառանկյուն և կամարաձև ծածկով: Ներկայումս Սպիտակավոր եկեղեցին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվել է Հայ Առաքելական եկեղեցուն։ Նախատեսվում է, որ այն ամբողջությամբ կվերականգնվի մինչև 2015 թ սեպտեմբերը։ Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը: