ԵՐԵՎԱՆԻ ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988թ., երբ Փարաջանովը տեղափոխվեց Հայաստան: Թանգարանի տեղը և նախագիծը Փարաջանովն ինքն է ընտրել: Նույն թվականին Ձորագյուղ ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին բնակության ու թանգարանի համար հատկացվեց երկու կից կառույց: Թանգարանը բացվեց 1991թ. հունիսին: Հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են՝ կոլաժներ, գծանկարներ, ֆիլմերի համար արված տեքստեր, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին ու անձնական իրերը: Թանգարանում պահպանվում են ռեժիսորի նամակները` ուղղված Լիլի Բրիկին, Տարկովսկուն, Նիկուլինին ու մշակույթի այլ գործիչների: Ցուցադրությունում ընդգրկված է 700 ստեղծագործություն: Հուշային երկու սրահում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան ու կիևյան բնակարանների հարդարանքի որոշ հատվածներ: Նրա ստեղծագործությունների մեծ մասը ստեղծված է հեղինակի ազատազրկման տարիներին: Թանգարանը 56 ցուցահանդես է կազմակերպել Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Փարիզում և այլուր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար