Լազո

Արձակագիր

Դավիթ Դավթյան

Ջութակահար

Սերգեյ Մերկուրով

Քանդակագործ

Հովհաննես Մարդ

Բանաստեղծ, թարգմանիչ

Հովսեփ Շամամյան

Պարող, պարուսույց

Սվետլանա Ավագյան

Թարգմանիչ, լրագրող

Մելքոն Թովմասյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՆԱՐԵԿԱՎԱՆՔ

Նարեկավանքը 10-րդ դարի հայկական վանական համալիր էր պատմական Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառում՝ Վանա լճի հարավ արևելյան ափին՝ Նարեկ գյուղում։ Այստեղ է սովորել Գրիգոր Նարեկացին։ Վանքի հիմնադրման շարժառիթ են դարձել Բյուզանդիայի Ռոմանոս կայսրի կրոնական հալածանքները, որոնց պատճառով հայ վանականները Բյուզանդիայից փախել և Հայաստանում են ապաստանել ու հիմնել Նարեկավանքը։ Վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սբ. Սանդուխտն է, որը եռախորան, արևելյան կողմում զույգ ավադատներով, արևմտյան կամարակապ խորշերով, արտաքուստ ուղղանկյուն կառույց է՝ ութանիստ թմբուկով և բրգաձև վեղար ունեղող գմբեթով։ Ըստ ավանդույթի խորանում է գտնվում Սբ. Սանդուխտի գերեզմանը։ Եկեղեցու արևելյան կողմում գտնվում է Գրիգոր Նարեկացու գմբեթավոր մատուռ դամբարանը, իսկ հարավային կողմում՝ մեկ զույգ որմնամույթերով, պայտաձև և ավագ խորանով, գմբեթավոր դահլիճի հորինվածքով Սբ. Աստվածածին եկեղեցին։ Նարեկավանքը զարթոնք է ապրել Անանիա Նարեկացու, ավելի ուշ Գրիգոր Նարեկացու վանահայրության տարիներին։ Անանիա Նարեկացու ջանքներվ վանքում հիմնվել է դպրոց, բազմաթիվ ձեռագրեր են ծնունդ առել այնտեղ, որոնցից մեզ է հասել 1069թ. գրված Ավետարանը։ 1707թ. Մինաս վարդապետ Ղախանեցին հիմնովին նորոգել է վանքը, իսկ 1787թ. վանահայր Բարսեղ վարդապետը եկեղեցիներին արևելյան կից կառուցել է ուղղանկյուն, քառամույթ, ընդարձակ գավիթ, որտեղ թաղվել է Անանիա Նարեկացին։ 1812թ. գավթի արևմտյան մուտքի առաջ կառուցվել է եռահարկ զանգակատուն։ 1843թ. բոլոր գմբեթները նորոգվել են, իսկ 1858թ. վանքն ամբողջովին բարեկարգվել է։ Նարեկավանքից 2կմ հեռու սրբավայր համարվող այն քարայրն է, ուր Գրիգոր Նարեկացին է ճգնել։ 1915թ. Հայոց Ցեղասպանության ժամանակ Նարեկավանքն հիմնովին ավերվել է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար