Եգոր Խուբով

Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Վահան Բաստամյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Նորայր Բյուզանդացի

Լեզվաբան, հայագետ

Կարապետ Մելիք-Օհանջանյան

Բանասեր, հայագետ, արևելագետ

Արմեն Դարյան

Արձակագիր, թարգմանիչ

Բագրատ Գրիգորյան

Գեղանկարիչ

Մարի Զաքարյան

Գրականագետ

Վերժինե Սեմիրջյան

Գեղանկարչուհի

Անուշ Ասլիբեկյան

Թատերագետ, արձակագիր, դրամատուրգ

Գրիգոր Գալստյան

Հաղորդավար, ռեժիսոր

 

 

 

 

ԲԱՆԱՆՑԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Դաշկեսանի շրջանի Բանանց գյուղում։ Այն միանավ, թաղածածկ հորինվածքով, անմշակ քարով, կրաշաղախով իրականացված կառույց է (արտաքին չափերն են՝ 9,64 x 7,40 մ)։ Միակ մուտքը՝ 19-րդ դարի ձևափոխության ակնհայտ դրոշմով (լայնացվել է), բացված է արևմտյան ճակատից։ Լուսավորությունն իրականացվել է դեպի ներս լայնացող 2 լուսամուտների միջոցով։ Ունի լայն խորան, ավանդատներ չունի։ Կառույցն առանձնահատուկ է թե՛ ներքուստ և թե՛ արտաքուստ՝ պատերի մեջ ագուցված բազմաթիվ խաչքարերով ու տապանաքարերով։ Դրանց ընդհանուր քանակը կազմել է 153 միավոր գերեզմանական հուշարձան, որոնցից 22-ը՝ տապանքար, 131-ը՝ խաչքար։ Ընդ որում, վերջիններս ագուցված են ամենուրեք՝ սկսած քիվատեղերից մինչև խորհրդարաններ ու լուսամուտներ: Խաչքարերն ու տապանաքարերը ոճական և գեղարվեստական առումով վերաբերում են 11-17-րդ դարերին։ Դրանցում զգալի թիվ են կազմում նաև արձանագրվածները։ 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար