Աշոտ Մամաջանյան

Գեղանկարիչ

Սերգեյ Դավիդյան

Օպերային երգիչ

Վահագն Տատրյան

Պատմաբան, սոցիոլոգ

Ֆրունզե Դովլաթյան

Կինոռեժիսոր, դերասան

Միհրան Ավետիսյան

Գեղանկարիչ

Գոհար Գալստյան

Բանաստեղծ, արձակագիր

Սոնա Թորոսյան

Հաղորդավար, լրագրող

Արմեն Սարգսյան

Դաշնակահար, երգահան

 

 

 

 

ԹԲԻԼԻՍԻԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Սբ. Գևորգ հայկական եկեղեցին թվագրվում է 13-րդ դարով, գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Այստեղ է գտնվում Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրը։ Կառուցվել է 1251թ-ին մեծահարուստ հայ առևտրական Կարինցի Ումեկի կողմից, ով բնակություն է հաստատել Թիֆլիսում 13-րդ դարի սկզբներին: Հետագայում վերանորոգվել է 17-րդ դարում, ինչպես նաև 1832թ. և 1881թ.: 1957թ. չորս անվանի հայազգի զորավարների աճյունները տեղափոխվել են Սբ. Գևորգ եկեղեցու բակ։ Այդ աճյունները պատկանում էին զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովին, Արշակ Տեր-Ղուկասովին, Իվան Լազարևին և Բեհբութ Շելկովնիկովին։ 18-րդ դարի վերջերին Հովնաթան Հովանթավեյանի կողմից արված որմնանկարները զարդարում են եկեղեցին։ 1923-24թթ եկեղեցում Գևորգ Բաշինջաղյանը ստեղծում է ավետարանական սյուժեներով չորս որմնանկար: Դրանք պատկերված են գմբեթը պահող չորս որմնասյուների պատերին` հատակից 3 մետր բարձրության վրա, և ներկայացնում են հետևյալ սյուժեները` Քրիստոսը Գեթսեմանիի պարտեզում, Հուդայի զղջումը. Գողգոթա, Հիսուսի հայտնությունը Տիբերիայի ծովեզերքի մոտ, Սերմնացանի առակը: Բոլոր չորս որմնանկարներն ունեն հեղինակային մակագրություն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար