Ստեփան Պալասանյան

Լեզվաբան, պատմաբան, բանասեր

Հակոբ Գյուրջյան

Քանդակագործ

Վիկտոր Վարդանյան

Բանաստեղծ, մանկագիր

Յակով Զարգարյան

Դաշնակահար, մանկավարժ

Մարկոս Գրիգորյան

Գեղանկարիչ, գորգագնկարիչ

Շաքե Թուխմանյան

Դերասանուհի

Հրաչյա Թամրազյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահան Արծրունի

Կոմպոզիտոր, երգիչ

Եգոր Գլումով

Հաղորդավար

 

 

 

 

ՍՈՒՐԲ ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԻ

Զովունու Պողոս-Պետրոս եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Ապարանի արհեստական ջրամբարի կղզում, կառուցման թվականը հայտնի չէ: Թ.Թորոմանյանը այն թվագրել է 5-րդ դարով, իսկ Ա.Սահինյանը, որ զբաղվել է հուշարձանի հանգամանալից ուսումնասիրությամբ, առաջ է քաշել վարկած, համաձայն որի այն սկզբնապես հանդիսացել է հեթանոսական մեհյան: Քրիստոնեություն ընդունելուց հետո, այն փոխակերպվելով օգտագործվել է որպես միանավ եկեղեցի, ապա վերակառուցման ենթարկվելով, դարձել է գմբեթավոր տիպի: Եկեղեցու գմբեթը ավերվել է, ունի հատակագծային և ծավալատարածական պարզ հորինվածք: Ուղղանկյուն հատակագծում տեղավորված է աղոթասրահը: Ավագ խորանը գտնվում է արևելյան կողմում այն ներքուստ պայտաձև է, իսկ արտաքուստ ուղղանկյուն, ունի մեկ լուսամուտով արևելյան պատում: Աղոթասրահի մեջ բացվում են երկու մուտքեր, մեկը հարավային, մյուսը` արևմտյան ճակատներում:  Միանավ բազիլիկ տիպի այս եկեղեցու երկայնական պատերին, ներսից, սկզբնապես գոյություն են ունեցել թաղակիր կամարներին որպես հենարան ծառայող զույգ որմնամույթեր: Հետագայում, ինչպես ենթադրվում է 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին, այդ որմնամույթերը հզորացվել են և վեր են ածվել գմբեթավոր որմնամույթերի, որոնք կամարներով փոխադարձաբար իրար միացնելով, առաջացրել են գմբեթը կրող քառակուսին: Զովունիի եկեղեցին արդեն վաղ միջադարում կազմավորում է բազիլիկ եկեղեցիների հորինվածքից սերված մի նոր` գմբեթավոր դահլիճի տիպը: 1962-67թթ Ապարանի ջրամբարի շինարարության պատճառով Պողոս-Պետրոս եկեղեցու արևելյան կողմում եղած 4-5-րդ դարերի Թուխ Մանուկ փոքրաչափ բազիլիկ տիպի միանավ եկեղեցին և հարավային կողմում եղած 5-րդ դարի Սբ. Վարդան մատուռ-դամբարանը 1967թ. տեղափոխվել են գյուղի արևելյան կողմում գտնվող Խաչեր կոչվող հատվածը և վերաշարվել։ Պողոս-Պետրոս եկեղեցին, ցավոք, մնացել է նույն տեղում: 2005թ. եկեղեցու արևելյան պատը տևական ողողումներից հետո քանդվել է։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար