Սուքիաս Պարզյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Աշ-Մաթ

Դերասան, բեմադրիչ

Տիգրան Դավթյան

Քանդակագործ

Արշա Օվանեսովա

Կինոռեժիսոր

Վազգեն Տալյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Նորայր Սիմոնյան

Կինոօպերատոր

Ամալյա Արազյան

Դերասանուհի

Նինել Դալլաքյան

Դերասանուհի

Արա Բալիոզյան

Գրող, թարգմանիչ

Գագիկ Ղազարյան

Քանդակագործ

Էլլա Տարունց

Երգչուհի

Վաչե Երիցյան

Դերասան

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Թանգարանը ստեղծվել է Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը ուսումնասիրելու, լուսաբանելու և հիշատակը հավերժացնելու նպատակով: Հիմնական ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2007թ. ապրիլի 20-ին` Կարեն Դեմիրճյանի ծննդյան 75-ամյակի առթիվ: Թանգարանի ֆոնդում է պահվում Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը, որն ընդգրկում է նաև նրա աշխատանքային օրագրերը, որոնք, գրառվել են, գրեթե առանց ընդհատումների, ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում աշխատելու տարիներին և բացառիկ պատմական արժեք են ներկայացնում այդ շրջանի պատմության ուսումնասիրության համար: Գրառումները լույս են սփռում տվյալ ժամանակաշրջանի պատմական իրադարձությունների, դեպքերի, քաղաքական, պետական, մշակույթի գործիչների հետ կապված բազմաթիվ ու բազմապիսի հարցերի վրա, որոնց մեծ մասը ժամանակին գաղտնիության քողով էին շղարշված: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Կարեն Դեմիրճյանի գրառումները «Անավարտ մտքեր» պայմանական ֆոնդային անվանումով: Այդ գրառումները բացառիկ արժեք են ներկայացնում մեր պետականության, պրակտիկայի ու տեսության, ազգային մի շարք կնճռոտ հարցերի վերլուծության իմաստով: Պատմամշակութային մեծ արժեք ունի ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի աշխատասենյակի կահույքը, որը  1950թ. պատրաստվել է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի նախագծով: Հազվագյուտ ցուցանմուշ է նաև Կարեն Դեմիրճյանի 50-ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի նվիրած արծաթյա սկիհը և մակագրությունը, որն արձանագրում է Կարեն Դեմիրճյանի հայրենաշինական լայնածավալ գործունեությունը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար