Եգոր Խուբով

Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Վահան Բաստամյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Նորայր Բյուզանդացի

Լեզվաբան, հայագետ

Կարապետ Մելիք-Օհանջանյան

Բանասեր, հայագետ, արևելագետ

Արմեն Դարյան

Արձակագիր, թարգմանիչ

Բագրատ Գրիգորյան

Գեղանկարիչ

Մարի Զաքարյան

Գրականագետ

Վերժինե Սեմիրջյան

Գեղանկարչուհի

Անուշ Ասլիբեկյան

Թատերագետ, արձակագիր, դրամատուրգ

Գրիգոր Գալստյան

Հաղորդավար, ռեժիսոր

 

 

 

 

ԳԱՌՆԱՀՈՎՏԻ ԵԿԵՂԵՑԻ

Գառնահովտի եկեղեցին հռիփսիմեատիպ եկեղեցիների մեջ աչքի է ընկնում շեշտված անհատականությամբ, ճարտարապետական այնպիսի մանրամասներով, որոնք չեն հանդիպում նույնատիպ մյուս հուշարձաններում: Թեև կառուցման ժամանակի վերաբերյալ մատենագիտական և վիմագրական հավաստի վկայագրերը բացակայում են, սակայն հուշարձանի ճարտարապետական և գեղարվեստական առանձնահատկությունները անվիճելիորեն թույլ են տալիս այն թվագրել 7-րդ դարով: Հուշարձանը աչքի է ընկնում շինարարկան բացառիկ ճշգրտությամբ, ներսից ու դրսից պահպանվել է համարյա սկզբնական վիճակում ( բացակայում է միայն գմբեթը` վեղարով հանդերձ ): Գառնահովտի եկեղեցում փոխանցումը գմբեթատակ քառակուսուց դեպի գմբեթը իրականացված է այնպես, ինչպես հռիփսիմեատիպ մյուս եկեղեցիներում` մեծ և փոքր տրոմպների համակարգի օգնությամբ: Էական տարբերությունը գմբեթի թմբուկի արտաքին և ներքին ձևերի մեջ է, որոնք եզակի են, աննախադեպ: Այն աչքի է ընկնում լուսամուտների և որմնախորշերի առատությամբ: Գառնահովտի եկեղեցում անաղարտ է պահպանվել մի ուշագրավ մաս, որը հավանաբար եղել է նաև հռիփսիմեատիպ մյուս հուշարձաններում ու կատարված վերանորոգումների ժամանակ կորստյան մատնվել: Դա գմբեթարդներից վեր, երկլանջ կտուրների տակ ստեղծված դատարկ տարածություններն են, որոնք լուսավորվում էին և օդափոխվում էին աղոթասրահից` գմբեթարդը պսակող կամարների վերևում տեղավորված կլոր պատուհանների միջոցով: Նույնատիպ հուշարձանների հետ համամատությամբ Գառնահովտի եկեղեցու ճարտարապետական յուրահատկությունն առանձնապես դրսևորված է ճակատներում: Բոլոր ճակատներում երկու որմնախորշերի միջև տեղավորված են զարդաքանդակ կամարունքավոր մեկական լուսամուտներ, իսկ դրանցից վեր, ճակտոնների տակ` կիսաշրջան հատակագծով բավականաչափ լայն ու բարձր կամարակապ որմնախորշեր: 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար