Միրզա Մելքոմ Խան

Դիվանագետ, հրապարակախոս, արձակագիր

Գևորգ Տեր-Աղեքսանդրյան

Բանահավաք, ազգագրագետ, արձակագիր

Հովհաննես Հակոբյան

Պատմաբան, հրապարակախոս

Էդուարդ Թոփչյան

Գրականագետ

Ասատուր Մնացականյան

Բանաստեղծ, բանասեր

Վարդիթեր Կարապետյան

Գեղանկարչուհի

Մովսես Պչաքչյան

Արձակագիր, թարգմանիչ

Սաթիկ Հախնազարյան

Դերասանուհի

Լիդուշիկ

Երգչուհի

 

 

 

 

ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ

Սաղմոսավանքի համալիրը գտնվում է Աշտարակի շրջանի Արտաշավան գյուղի հյուսիսային կողմում, քասախի կիրճի աջափնյա եզրին: Այն վանքային համալիրներից է, որ հիշատակվում է դեռևս վաղ միջնադարից, սակայն ամբողջովին կազմավորվել է 13-րդ դարի առաջին կեսին ու արդյունք է Վաչուտյան Վաչեի և իր որդու` Քուրդի շինարարական ջանքերի: Վանքային համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, ժամատնից, գրատնից, պատվանդանավոր և որմնափակ խաչքարերից: Սբ.Սիոն եկեղեցին կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1215թ.: Պատկանում է գմբեթավոր դահլիճ կոչվող եկեղեցիների տիպին: Ժամատունը, որ կցված է եկեղեցուն արևմտյան կողմից, անթվագիր է, համարվում է կառուցված 13-րդ դարի երկրորդ քառորդում: Արտաքին ճարտարապետությունը եկեղեցու պես պարզ է ու անպաճույճ: Պատի հարթության տարբեր մասերում ագուցված են խաչքարեր: Սբ.Աստվածածին եկեղեցին կառուցված է 1235թ., ավելի շատ մատուռի է նման: Տեղադրված է գլխավոր եկեղեցու հարավային կողմում ու նրանից փոքր ինչ անջատ: Քառակուսի աղոթասրահով, թաղածածկ կառույց է: Գրատունը կառուցվել է 1255թ. Վաչուտյան Քուրդ իշխանի պատվերով: Այստեղ տարիներ շարունակ գրվել ու նկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ :Սաղմոսավանքը զգալիորեն տուժել է 1988թ. ուժեղ երկրաշարժից: Սակայն 2000թ. ավարտված վերականգնողական աշխատանքները համալիրին վերադարձրել են նախքին փայլն ու շքեղությունը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար