ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Դերասան, սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1976թ. դեկտեմբերի 18-ին, Երևանում: 7 տարի սովորել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցում, իսկ 8-10-րդ դասարանները` Ա.Շիրակացու անվան ճեմարանում: 1992-97թթ սովորել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում: 1995-2002թթ խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Արմյանսկի պրոեկտ» ՈւՀԱ թիմում: 1996-2002թթ աշխատել է «Շարմ» ընկերությունում` որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան` «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» («Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ): 2002թ. ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատոում է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր: Համատեղ ստեղծել է հետևյալ նախագծերը` «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալա Բալա Նիցա»: Նաև մասնակցել է բոլոր նախագծերում` որպես դերասան: Մասնակցել է բազմաթիվ հեռուստա և կինոնկարահանումների: 2012թ-ից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար