ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երգչուհի, ժողովրդական, ֆոլկ

Ծնվել է 1960թ. դեկտեմբերի 26-ին, Երևանում: 1978-82թթ սովորել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժնում: 1995թ. ավարտել է նաև Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի  ֆիզմաթ ֆակուլտետը: 1983-96թթ երգել է Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի «Ակունք» ազգագրական անսամբլում, որտեղ հանդես է եկել Եվրոպայի և Խորհրդային Միության բազմաթիվ բեմերում: 1995թ. հիմնադրել է «Շողակն» ֆոլկ անսամբլը, որի հետ թողարկել է «Հայկական անթոլոգիա», «Հայկական ավանդական պարեր» «Հայկական օրորոցայիններ», «Երաժշտություն Հայաստանից» և «Արշիլ Գորկի» ձայնասկավառակները, իսկ Հարությունյանների ընտանեկան «Կարոտ» անսամբլի հետ` «Կարոտ 1»,  «Կարոտ 2», «Հորովել-Հայ ավանդական աշխատանքային երգեր», «Հայրիկ Մուրադյան մանկական անսամբլ» և «Հայ ավանդական հարսանեկան երգեր»  ձայնասկավառակները: Անսամբլի հետ բազմաթիվ ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Ռուսաստանում, Արաբական Էմիրություններում, Կանադայում և ԱՄՆ-ում, մասնակցել է տարբեր փառատոների: 1996թ-ից «Հայրիկ Մուրադյան» ավանդական երգի և պարի  մանկական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է: 2004թ. «Հայկական օրորոցայիններ» ձայնասկավառակը «Նյու Յորք Թայմս» պարբերականի կողմից ճանաչվել է «Համաշխարհային երաժշտության լավագույն ձայնասկավառակ»: «Շողակն» անսամբլի երաժշտությունը հնչում է Ա.Էգոյանի «Արարատ» ֆիլմում: 2009թ. Լեհաստանի Վրոցլավ քաղաքի «Giving Voice» երաժշտական փառատոնում մենահամերգով հանդես է եկել հայկական օրորոցային երգերի կատարմամբ` փառատոնի մասնակիցների համար կազմակերպելով նաև հայ ավանդական երգերի և պարերի ուսուցման մի քանի դաս-պարապմունքներ: Նույն թվականին ԱՄՆ-ում համերգներով հանդես է եկել ամերիկյան «Կիտկա» կանանց վոկալ անսամբլի հետ` ներկայացնելով Կոմիտաս և հայկական ժողովրդական երգերը, որոնցով մասնակցել է նաև Սան Ֆրանցիսկոյի միջազգային երաժշտության փառատոնին: 2010թ. «Շողակն» անսամբլի հետ հայ ավանդական երգերի և պարերի ուսուցման դաս-պարապմունքներ է անցկացրել Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում: 2011թ. հայ երգը ներկայացրել է Թուրքիայի Արդվին քաղաքում կազմակերպված «Green Yayla» փառատոնում: Նույն թվականին ՀՀ անկախության օրվան նվիրված տոնական համերգով հանդես է եկել Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում: 2011թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար