ՅԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1988թ. հուլիսի 3-ին, Երևանում: Հաղորդավար Սուրեն Փահլևանյանի կինն է:  2005թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը: 2011թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը` մասնագիտությամբ դաշնակահար: 2007-10թթ աշխատել է «Դար 21» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Իմիջ կոդ» հաղորդումը: 2010-11թթ եղել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Ինչ եփել այսօր» հաղորդման հաղորդավարը: 2011թ-ից աշխատել է նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ նկարահանվել է «Աննա» հեռուստասերիալում, իսկ 2012թ-ից վարել է «Առավոտ լուսո» հաղորդումը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար