Սուքիաս Սոմալյան

Բանասեր, բառարանագիր, թարգմանիչ

Տիգրան Գալեմճյան

Թատերական գործիչ, դրամատուրգ

Արշակ Մադոյան

Գրող, պատմաբան

Արբակ Մխիթարյան

Պատմաբան, արվեստաբան, հնագետ

Գևորգ Վիրապյան

Թարգմանիչ

Պարույր Սևակ

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Դորա Սաքայան

Հայագետ, թարգմանիչ

Սվետլանա Կոլոսարյան

Օպերային երգչուհի

Ռոմիկ Սարդարյան

Բանաստեղծ

Սամվել Կոսյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Գայանե Մկրտչյան

Դերասանուհի

Արամո

Դերասան, երգիչ

Հրաչյա Սարիբեկյան

Արձակագիր, գրականագետ

Դիանա Ավետիսյան

Հաղորդավար

Քաջիկ Գրիգորյան

Կոմպոզիտոր, կլառնետահար

 

 

 

 

ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1980թ. մայիսի 12-ին, ՀՀ Մասիս քաղաքում: 12 տարեկան հասակից սկսել է երգչի գործունեությունը: Երգել է Մասիս քաղաքի երգի և պարի անսամբլում, որի հետ շրջագայել է Հայաստանի բոլոր մարզերով: 1997թ. ավարտել է Մասիսի միջնակարգ դպրոցը: 1996-97թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության և կատարողական արվեստի նախապատրաստական դասընթացներում, 1997-2000թթ՝ կոնսերվատորիայի դասական երաժշտության ամբիոնում (Սարգիս Թորոսյանի դասարան), 2000-04թթ՝ ժողովրդական երգի ամբիոնում` Ռուբեն Մաթևոսյանի դասարանում: 2008թ. ավարտել է նաև Երևանի կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ժողովրդական երգի ամբիոնի ասպիրանտուրան: Առաջին ձայնասկավառակը` «Սեր և Հայրենիք», թողարկել է դեռևս ուսանողական տարիներին: 2002թ-ից սկսել է համերգային բուռն գործունեությունը աշխարհով մեկ: Մենահամերգներով հանդես է եկել Երևանում (2009թ., 2011թ.), Լոս Անջելեսում (2011թ., 2013թ.), Փարիզում (2013թ.): Նկարահանել է մի շարք տեսահոլովակներ, թողարկել է ավելի քան 15 ձայնասկավառակ: Արժանացել է բազմաթիվ մրցանակների` «Կռունկ» երգի համահայկական փառատոն (2000թ., 2006թ.), Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն զուգերգ», «Լավագույն ձայնասկավառակ» (2006թ., 2007թ.), Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն զուգերգ», «Տարվա լավագույն երգիչ» (2005թ., 2008թ.), ԱՄՆ-ի «Armenian Golden Star Award»-ի «Տարվա լավագույն երգ» (2008թ.), Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն զուգերգ», «Տարվա լավագույն մենահամերգ», «Տարվա լավագույն երգիչ» (2007թ., 2008թ., 2010թ.) և այլն: 2012թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար