
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ

Ծնվել է 1947թ. մայիսի 23-ին, Երևանում: Կոմպոզիտոր Արամ Սաթունցի որդին է: 1961թ. ավարտել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը և առաջին պրոֆեսիոնալ քայլերը արել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1970թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, որից հետո կատարելագործվել է Մոսկվայում: 1969թ. Մոսկվայի երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական ստուգատեսում «Սիմֆոնիկ վարիացիաներ» ստեղծագործության համար ստացել է առաջին մրցանակը: 1970թ-ից եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ: 1973-80թթ աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում` որպես երաժշտական խմբագիր, 1980-86թթ` Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես երաժշտության տեսության բաժնի վարիչ: 1981-84թթ սովորել է Երևանի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում և հրավիրվել դասավանդելու ստեղծագործական բաժնում (2003թ-ից՝ պրոֆեսոր): 1990-94թթ եղել է Երևանի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, 1994-97թթ` Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական վարչության երաժշտական ծրագրերի և խմբերի տնօրենը ու գեղարվեստական ղեկավարը: Արժանացել է բազմաթիվ մրցանակների տարբեր հանրապետական մրցույթներում` ՀՀ կոմերիտմիության Պետական մրցանակ (1981թ.), «Առաջին սիրո հեքիաթն իմ» (1976թ.), «Արդյոք հիշում ես» (1985թ.), «Հուսո աղոթք» (1991թ.) երգերը` «Լավագույն երգ»: Գրել է «Լիլիթ», «Փոքրիկ Ցախեսը», «Մանեկեն» փոփ օպերաները, «Մենք դաշնամուր ենք նվագում» բալետը, 3 սիմֆոնիա, մի շարք կոնցերտներ, բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ավելի քան 300 երգեր և ռոմանսներ, երաժշտություններ կինոյի և թատրոնի համար: Թողարկել է բազմաթիվ ձայնապնակներ, ձայներիզներ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, ունի ֆոնդային ձայնագրություններ: 2007թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: 2013թ. ընտրվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ: