Ալեքսանդր Շիրվանզադե

Արձակագիր, դրամատուրգ

Հանրի Հերո

Գեղանկարիչ

Ամասի Մարտիրոսյան

Կինոռեժիսոր, դերասան

Բենիկ Բժիկյան

Բեմադրիչ, դերասան

Անիկ Մկրտումյան

Դերասանուհի

Նինա Տեր-Օսիպյան

Դերասանուհի

Արամ Շամշյան

Ջութակահար

Խաչատուր Ավետիսյան

Կոմպոզիտոր, քանոնահար

Ջիմ Թորոսյան

Ճարտարապետ

Արտյուշա Կարապետյան

Պարող, պարուսույց

Իրինա Կարումյան

Թարգմանիչ

Անահիտ Սավայան

Գեղանկարչուհի, խեցեգործ

Գեորգի Կուբատյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գոռ Հովհաննիսյան

Կոմպոզիտոր, ջութակահար

Մայա Մարգարյան

Երգչուհի, դերասանուհի

Կարեն Ալիխանյան

Հաղորդավար

Գևորգ Բադալյան

Կոմպոզիտոր

 

 

 

 

ՌՈՒԴՈԼՖ ՎԱԹԻՆՅԱՆ

Կինոօպերատոր

Ծնվել է 1941թ. մայիսի 12-ին, Բաքվում: Վաղ հասակից տեղափոխվել է Դիլիջան, որտեղ 1959թ. ավարտել է թիվ 1 միջնակարգ դպրոցը: Զբաղվել է նկարչությամբ, քանդակագործությամբ և մոդելագործությամբ: Հետագայում սկսել է զբաղվել լուսանկարչությամբ և ընդունվել աշխատանքի տեղական թերթի խմբագրություն: 1965-69թթ սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի օպերատորական բաժնում: 1970թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես կինոօպերատոր: Ավարտելուց հետո, աշխատել է որպես երկրորդ օպերատոր Սերգեյ Իսրայելյանի մոտ՝ «Խաթաբալա» ֆիլմում: Նկարահանել է շուրջ 35 ֆիլմ: Որպես օպերատոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Հայկական որմնանկարներ» (1973թ.), «Դեղին թոնիրը» (1974թ.), «Անլռելի գույներ» (1974թ.), «Այս կանաչ, կարմիր աշխարհը» (1975թ.), «Օգոստոս» (1976թ.), «Մեքենան տանիքի վրա» (1977թ.), «Խոհարարները եկել են մրցույթի» (1977թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Դեպք հուլիսին» (1985թ.), «Շնչառություն» (1988թ.), «Փարաջանով, վերջին կոլաժ» (1995թ.), «Դեռ ապրում ենք» (1996թ.), «Ներկայություն» (1998թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.), «Հին հռոմեական ճանապարհին» (2001թ.), «Քրմուհին» (2007թ.), «Տխուր փողոցի լուսաբացը» (2008թ.), «Սիրով և երախտագիտությամբ» (2008թ.), «Հայաստանի դիոգենեսները» (2008թ.) և այլն: 1980թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում, 1994թ-ից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` որպես կինոարվեստի ամբիոնի վարիչ (պրոֆեսոր): Հայաստանի կինեմոտոգրաֆիստների միության քարտուղարն է: «Տակառագործը», «Օգոստոս», «Տեր ողորմյա» ֆիլմերի համար արժանացել է «Լավագույն օպերատոր» մրցանակի: 1984թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, կրկնակի արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 2009թ.` «Մովսես Խորենացի» մեդալի, 2011թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ և Հայաստանի կինոմիության «Մշակույթի ասպետ» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար