Խրիմյան Հայրիկ

Մշակութային, եկեղեցական, պետական գործիչ, գրող

Ղազարոս Աղայան

Արձակագիր, բանաստեղծ

Գրիգոր Շարբաբչյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վահրամ Արիստակեսյան

Պարող, պարուսույց

Դավիթ Մալյան

Դերասան

Շառլ Տետեյան

Գրականագետ

Դերենիկ Դանիելյան

Քանդակագործ

Մարտին Վարդազարյան

Կոմպոզիտոր, ջազմեն

Գագիկ Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վալերի Ափինյան

Գեղանկարիչ

Էդուարդ Հախվերդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ստեփան Ռոստոմյան

Կոմպոզիտոր

Միքայել Աբաջյանց

Արձակագիր, թարգմանիչ

Արամ Թալալյան

Դիրիժոր, թավջութակահար

Արման Մարգարյան

Հաղորդավար

 

 

 

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Ծնվել է 1948թ. նոյեմբերի 29-ին, Ջավախքի Գոման գյուղում: 1973թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1973թ-ից աշխատել է «Գարուն» ամսագրում` որպես գրական աշխատող, այնուհետև` բաժնի վարիչ ու գլխավոր խմբագրի տեղակալ, իսկ 1986-90թթ եղել է ամսագրի գլխավոր խմբագիրը: 1988-93թթ եղել է «Ջավախք հայրենակցական միության» հիմնադիրն ու ղեկավարը: 1978թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 1979թ. «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում Հրանտ Մաթևոսյանի առաջաբանով տպագրված նրա պատմվածքների շարքը թարգմանվել է 21 լեզվով: Եղել է հանրապետության և այլ երկրների պարբերական մամուլում տպագրված ավելի քան 1000 էսսեների, ակնարկների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ: 1990թ. եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր և ՀՀ ԳԽ լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, միաժամանակ` ԳԽ նախագահության անդամ: 1995-99թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Այդ տարիների ընթացքում հեղինակել և ներկայացրել է մամուլի, հեռուստատեսության և ռադիոյի, հեղինակային իրավունքի, ազգային արխիվային ֆոնդի մասին օրենքները: 1997թ. հիմնադրել է հանրապետության առաջին անկախ «Ար» հեռուստաընկերությունը և եղել վերջինիս տնօրենը: Մինչ այդ հիմնադրել է «Ար», «Հանրապետություն», «Ասպնջակ» անկախ շաբաթաթերթերը: 1978թ. արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի մրցանակի դափնեկրի կոչման` «Մոտեցող օվկիանոսը և հեռացող մարդիկ» վավերագրական վիպակի համար, իսկ 1980թ.` ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի` «Արարատյան երկիր» էսսեի համար, 1993թ.` ԱՄՆ-ի Լուիզանայի նահանգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման` «Գարուն» ամսագրի գործունեության տարիներին մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը պաշտպանելու համար: 1999թ. պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով: 2006-09թթ եղել է «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիրը, 2009-11թթ` Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Արարատ» հեռուստաալիքի տնօրենը: 2011թ. աշխարհի միջազգային համամարդկային ֆոնդի կողմից արժանացել է «Элита мира» շքանշանի: 2011թ-ից նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ: 2012թ. հիմնադրել է «Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է: 2011թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2013թ.՝ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի, 2014թ.՝ Ջավախքի պատվավոր քաղաքացի, ապա՝ Երևանի պատվավոր քաղաքացի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար