
Արիստակես Տեր-Սարգսենց
Բանահավաք

Դերենիկ Դեմիրճյան
Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Զարեհ Գալֆայան
Գեղանկարիչ

Գրիգոր Զամպաքճյան
Արվեստաբան, հավաքորդ

Վահան Ռշտունի
Պատմաբան

Սարգիս Սարգսյան
Բալետի արտիստ, պարուսույց

Ալեքսանդր Փիրումով
Կոմպոզիտոր

Կարինե Ջաղացպանյան
Երաժշտագետ

Առնոլդ Մելիքսեթյան
Գեղանկարիչ

Ստեփան Բաբաթորոսյան
Կոմպոզիտոր
ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

4 հոկտեմբեր, 1946 - 10 մարտ, 2022
Ծնվել է Երևանում: Եղել է դերասան Լորենց Առուշանյանի կինը, գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի քույրը: 1968թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1969-75թթ աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում՝ որպես խմբագիր: 1975-79թթ աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1980-81թթ` սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում: 1982-90թթ եղել է «Սովետական գրականություն» («Նորք») գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, 1990-94թթ` «Առագաստ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, 1994-98թթ` ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետը, 1998թ-ից՝ ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ: 1999-2012թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ: 1997թ. պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով: 2007թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2011թ.՝ ՀՀ Պատվո շքանշանի: Մահացել է Երևանում: