Նշան Միրզա

Արձակագիր, հրապարակագիր

Հակոբ Փափազյան

Քանդակագործ

Կարապետ Տեր-Սահակյան

Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Երվանդ Քոչար

Գեղանկարիչ, քանդակագործ

Վահրամ Մավյան

Բանաստեղծ, արձակագիր

Լիլի Կարապետյան

Քանդակագործ, հաղորդավար

Արվին Քոչարյան

Լուսանկարիչ, գրաֆիկ-դիզայներ

 

 

 

 

ՌՈՄԱՆ ԲԱԲԱՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1987թ. հունվարի 25-ին, ՀՀ Սյունիքի մարզ Սիսիան քաղաքում: Մինչ 1996թ. սովորել է Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Մուրացանի անվան թիվ 18 մինջնակարգ դպրոցում: 1999թ. ընդունվել է «Մետրո» թատրոն ստուդիա, ուր սովորել է մինչ ինստիտուտ ընդունվելը: Դպրոցական տարիներին խաղացել է բազմաթիվ ներկայացումներում: Կերտել է Արա Գեղեցիկի և Գրիգոր Նարեկացու կերպարները: 2003-07թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: Ուսանողական տարիներին խաղացել է Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» ներկայացումներում: Չորրորդ կուրսում բեմադրվել է Ն.Պտուշկինայի «Աննորմալը» պիեսը, որտեղ խաղացել է գլխավոր հերոսի դերը: 2006թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» (Գևորգ Քեբուսյան), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Մարդասպան), Ֆ.Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» (Կայարանապետ), Պ.Զեյթունցյանի «Արշակ թագավոր» (Թորոս), Բ.Բրեխտի «Կովկասի կավճե շրջան» (Գոգի) և այլն: Նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Կյանքի կարուսել» նախագծում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար