Գրիգոր Պալյան

Ճարտարապետ

Ստեփան Քափանակյան

Բեմադրիչ, թարգմանիչ, ասմունքող

Վարազդատ Տերոյան

Փիլիսոփա, թարգմանիչ, հրապարակախոս

Լև Ատամանով

Կինոռեժիսոր

Ժորժ Հակոբյան

Գեղանկարիչ

Սոնա Վան

Բանաստեղծ, բժիշկ

Կարեն Գրիգորյան

Բեմանկարիչ, գեղանկարիչ

Աննա Մելիքյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ՄԱՆՈՒԿ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1963թ. հուլիսի 1-ին, Թեհրանում: Դերասանական գործունեությունն սկսել է Աշտարակի դրամատիկական թատրոնում: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում: 2002թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան: Խաղացել է «Կաբառե», «Սասունցի Դավիդ Կոպերֆիլդ», «Լինսի շոու-ծրագիր», «Միսս Հայաստան, դժոխքային կոմեդիա», «Ի զեն», «Արմմագեդոն», «Նախարարական համերգ» և այլ ներկայացումներում: Եղել է Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Պահմտոցի» հաղորդման գլխավոր գործող անձերից մեկը: Նկարահանվել է «Մեր բակը» (1996թ.), «Ընտրություն» (2000թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Պարոն Մարտիրոս» և այլ ֆիլմերում: «Հումոր և սատիրա» հանրապետական փառատոնի ժամանակ արժանացել է 2-րդ մրցանակին: 2011թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով: