Ստեփան Զելինսկի

Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ազատ Գասպարյան

Դերասան, ասմունքող

Մարիամ Գրիգորյան

Դերասանուհի

Փոլ Կարմիրյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՏՅԱՆ

Կինոռեժիսոր

Ծնվել է 1985թ. հուլիսի 22-ին, Երևանում: Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո, աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի երիտասարդական խմբագրությունում` որպես հաղորդավար և հաղորդումների հեղինակ: 2006-11թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի բաժնում: «Բեռնելով կյանքս» կարճամետրաժ դիպլոմային աշխատանքով մասնակցել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին և արժանացել «Լավագույն հայկական ֆիլմ» մրցանակին, ապա` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Նուարդ» մրցանակին` որպես «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», Բրիտանական խորհրդի Հատուկ մրցանակին` որպես «Փառատոնի նոր անուն» և այլն: 2011թ. Բելոռուսի «Լիստոպադ» միջազգային կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Միր» հեռուստաընկերության և ժյուրիի հատուկ մրցանակներին: Որպես երկրորդ ռեժիսոր հանդես է եկել «Poker.am» (2012թ.), «Գարեգին Նժդեհ» (2013թ.) ֆիլմերում: Պատրաստել է նաև հեռուստատեսային հաղորդումներ: Աշխատել է «Արմենիա», Հայաստանի հանրային հեռուստաընկերություններում: Եղել է «Երեք կյանք», «Գնված երջանկություն», «Քավարան» հեռուստասերիալների, «Հին արքաներ» հեռուստաֆիլմի, «Համի որակ», «Հատուկ ջոկատ» և այլ հաղորդումների ռեժիսորը: