Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Անդրանիկ Բերբերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

 

 

 

 

ՎԱՐԴԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1983թ. հունիսի 17-ին, Երևանում: Սովորել է Երևանի Գ.Գյուլբենկյանի անվան թիվ 190 միջնակարգ դպրոցում: 1993-96թթ հաճախել է «Կակաչներ» անսամբլ: 1996-2000թթ պարել է «ստեպ»: 1997թ-ից սովորել է Երևանի Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնին կից ստուդիայում, 2000-04թթ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 2001թ-ից աշխատել է Երևանի Հ.Մալյանի անվան և «Մետրո» թատրոններում` որպես դերասան: Խաղացել է Մ.Դյաֆրաշի «Արթնացիր և երգիր» (Դյուլա), Ա.Քալանթարյանի «Բումերանգ» (Սահակ), «Հերակլեսը և Ավգյան ախոռները» (Ավգիաս), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ», Լ.Շանթի «Կայսրը» (Օհան Գուրգեն) և այլ ներկայացումներում, Հ.Թումանյանի հեքիաթներում: Նկարահանվել է «Իսկ շքախումբը ուղևորվում էր դժոխք» (2006թ.), «Սրիկաները» (2007թ.), «Ոչինչ չի մնա» (2008թ.), «Սպանված աղավնի» (2009թ.), «Անավարտ թռիչք» (2014թ.), «Որոգայթ» (2015թ.) ֆիլմերում: 2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական պարեր» նախագծին: Նկարահանվել է երաժշտական, գովազդային հոլովակներում, մի շարք հեռուստասերիալներում` «Վերվարածներ» (2005թ.), «Ռուզանի սիրտը» (2008թ.), «Որոգայթ» (2009թ.), «Հաջողակը» (2010թ.), «Աննա» (2011թ.), «Գեներալի աղջիկը» (2012թ.), «Ամնեզիա» (2015թ.), «Վերջին հայրիկը» (2016թ.) և այլն: 2011թ-ից «VA Music» պրոդյուսերական կենտրոնի տնօրենն է: