ԼԻԼԻ ԷԼԲԱԿՅԱՆ

Դերասանուհի, բեմադրիչ

Ծնվել է 1986թ. մայիսի 11-ին, Երևանում: Դերասան Արմեն Էլբակյանի և դերասանուհի Աննա Էլբակյանի դուստրն է: 2001թ. ավարտել է Երևանի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցը, 2008թ.` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 2005թ-ից աշխատում է Երևանի Խամաճիկների պետական թատրոնում` որպես բեմադրիչ, 2006թ-ից` Երևանի Էդգար Էլբակյանի անվան թատրոնում` որպես բեմադրիչ, դերասանուհի: 2007թ-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական կուրսի ասիստենտ է: Խաղացել է «Սառցե թագուհի», «Ամպերի վրայով», «Մարդը Լամանչից», «Ու պահը լռեց…», «Մեղրի համը», «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումներում: Եղել է «Ածուխով նկարած քաղաքում», «Ապակե գազանանոց», «Անտառային հեքիաթ», «Պոչատ աղվեսը», «Մարդու կյանքը», «Կարմիր լապտերներ», «Խաղում ենք Թումանյան», «Ամերիկյան աջաբսանդալ», «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումների բեմադրիչը: Խաղացել է ֆիլմերում` «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Տաքսի, էլի լավա», «Հրաժեշտ Մերինեին», «Մոխրաման», «Չնչիկ»,«Poker.am»: Հեղինակել է մի շարք պիեսներ` «Կարմիր լապտերներ», «Թոմն ու Մոթը», «Անտառային հեքիաթ», «Ածուխով նկարած քաղաքում»: Տարբեր տարիների արժանացել է Ա.Այվազյանի անվան և ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակների` «Լավագույն երիտասարդ ռեժիսոր»` «Ամերիկյան աջաբսանդալ», «Լավագույն երիտասարդ դերասանուհի»` «Ինչ տարբերություն, թե ում հետ» և այլ ներկայացումների համար: 2017թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակի՝ որպես «Տարվա լավագույն երիտասարդ բեմադրիչ»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար