Լևոն Բաշալյան

Արձակագիր, թարգմանիչ

Ցիցիլիա Բրուտյան

Երաժշտագետ

Էդվարդ Ջրբաշյան

Գրականագետ

Լևոն Կոջոյան

Գեղանկարիչ

Ալբերտ Խառատյան

Պատմաբան, բանասեր

Ազատ Մաթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ռուբեն Հասրաթյան

Ճարտարապետ

Նաիրա Գուրջինյան

Երգահան, երաժշտագետ

Սեյրան Գրիգորյան

Գրականագետ

Աննա Պանի

Դերասանուհի

Արփենիկ Հակոբյան

Թավջութակահար

 

 

 

 

ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1942թ. սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում: 1946թ. տեղափոխվել է Երևան: 1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1964-66թթ աշխատել է Զանգեզուրի Ա.Շիրվանզադեի անվան թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1966-68թթ եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան: 1968-70թթ սովորել է Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացում: 1970-93թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ե.Շվարցի «Թագավորը մերկ է», Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» և այլն: Նկարահանվել է բազմաթիվ հայկական և արտասահմանյան ֆիլմերում` «Ադամանդե ձեռքը» (1968թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1977թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Երեքի սրտերում» (1992թ.), «Ուրախ ուղևորություն» (1994թ.), «Ծովահենների կայսրությունը» (1994), «Մեր բակը» (1996թ.), «Կոմսուհի դը Մոնսորո» (1997թ.), «Ռոքսոլանա» (1998-2003թթ), «Կախարդի յոթերորդ մատանին» (1998թ.), «Սերը չար է» (1999թ.), «Մեր բակը 3» (2006թ.), «Պոպրիշչին» (2007թ.), «Մի նայիր հայելուն» (2009թ.), «11:41» (2015թ.) և այլն: 1994թ-ից եղել է հեռուստատեսային տարբեր նախագծերի մասնակից: 2008թ-ից Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է: 1980թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003թ.` ժողովրդական արտիստի կոչման, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2009թ.` Գյումրիի Պատվո և նվիրվածության շքանշանի, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար