Ոսկան Երևանցի

Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի

Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան

Գեղանկարիչ

Իվան Ղալամյան

Ջութակահար

Կարպ Խաչվանքյան

Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան

Բեմանկարիչ

Հովիկ Վանյան

Դերասան

Մանե Սարինյան

Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԲԱԲԿԵՆ ՉՈԲԱՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 9-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1994թ. ավարտել է տեղի թիվ 7 միջնակարգ դպրոցը: 1994-98թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 1999-2007թթ աշխատել է Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Խաղացել է «Հեղնար աղբյուր» (Վարոս), «Հրեշը լուսնի վրա» (Արամ), «Կիլիկիո արքան» (Լևոն 7-րդ), «Մանչուկը և Կառլսոնը» (Կառլսոն) ներկայացումներում: Նույն տարիներին համատեղ աշխատել է նաև ԵԹԿՊԻ Գյումրիի մասնաճյուղում` որպես դերասանի վարպետության և բեմական խոսքի դասախոս, ինչպես նաև` Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար: 2007թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է մի շարք ներկայացումներում` «Ձուկն առանց ջրի կամ Suicid» (Երիտասարդ), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Տիբալտ), «Մակբեթ» (Մակդուֆ), «Համլետ» (Բեռնարդո), Մ.Կամոլետտիի «Ախ, Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի» (Ռոբեր), Ի.Ժամյակի «Վճարովի պատրանք» (Պոլո), Պ.Սևակի «Անվերջ վերադարձ» (Նոր աշխատող) և այլն: Նկարահանվել է «Հատուկ բաժին» (2015թ.), «Կյանք ու կռիվ 2» (2017թ.), «Հոսանքին հակառակ» (2017թ.), «Հանդիպման վայր» (2018թ.), «Անհայտ բաժանորդ» (2019թ.) և այլ ֆիլմերում ու հեռուստանովելներում: 2015թ. արժանացել է Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալի, 2019թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար