Ռուբեն Որբերյան

Բանաստեղծ

Նշան Թուր

Քանդակագործ

Թորգոմ Մանուկյան

Եկեղեցական գործիչ, գրող

Վոլոդյա Սահակյան

Գեղանկարիչ

Հենրիկ Ալավերդյան

Օպերային երգիչ, դերասան

Վահրամ Հաճյան

Բանաստեղծ

Հենրիկ Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Նարինե Թուխիկյան

Լրագրող, մշակութային գործիչ

Արա Կարագյան

Դերասան

Նարինե Դելլալյան

Ջութակահար

Հրանտ Պապյան

Օպերային երգիչ

Մարիամ Ղազանչյան

Դերասանուհի

Սարգիս Հովակիմյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Դերասան, պրոդյուսեր

Ծնվել է 1972թ. մարտի 10-ին, Երևանում: 1988-92թթ սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական արվեստի և ռեժիսուրայի ֆակուլտետում: 1989թ. սովորել է Լոնդոնի «Սիթի» համալսարանում և Ժամակակից արվեստների ինստիտուտում, 1999թ.` Ամստերդամի համալսարանում, 2001թ.` Զալցբուրգի Մենեջմենտի և մեդիայի ակադեմիայում: 1989-93թթ եղել է Ռ.Թումանյանի անվան թատրոն-ստուդիայի առաջատար դերասան, 1993-99թթ` Երևանի պետական Կամերային թատրոնի դերասանական ստուդիայի ղեկավարը: 1996-99թթ եղել է «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթի գործադիր տնօրենը: 1998թ. Մեծ Բրիտանիայի Նյուքասլ քաղաքի դրամատիկական թատրոնում, որպես պրոդյուսեր, բեմադրել է «Անհեթեթություն» և «Գոբլինների արքայադուստը» ներկայացումները: 1998-2002թթ աշխատել է հեռուստաալիքներում, որտեղ վարել է բազմաթիվ հեռուստատեսային շոուներ: 2000թ-ից Հայ դերասանների միության նախագահն է, 2001թ-ից` «Նազենիկ» միջազգային մնջախաղի փառատոնի գլխավոր տնօրենը, 2002թ-ից` «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահը, 2003թ-ից` «ITI» Հայաստանի ազգային կենտրոնի գլխավոր քարտուղարը, «ASSITEJ»-ի Հայաստանի ազգային կենտրոնի նախագահը, «IETM» անդամ, 2006թ-ից` «IFEA» անդամ: 2001թ-ից Հայաստանում կազմակերպել է արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության բազմաթիվ սեմինարներ: 2001թ-ից վարել է սեմինարներ և դասախոսություններ բազմաթիվ քաղաքներում` Երևան, Լոնդոն, Մոսկվա, Սանկտ Պատարբուրգ, Հռոմ, Էդինբուրգ, Ամստերդամ, Աթենք, Ստոկհոլմ, Հելսինկի և այլն: 2002թ-ից դասավանդում է արվեստի կառավարում և մշակութային քաղաքականություն Երևանի թատրոնի և կինոի պետական ինստիտուտում: 2005թ-ից հանդիսանում է հրավիրված պրոֆեսոր` Լոնդոնի «Մետրոպոլիտեն» համալսարանում: 2004թ-ից Երևանի թատրոնի և կինոի պետական ինստիտուտի միջազգային կապերի բաժնի վարիչն է, 2011թ-ից` արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնի վարիչը, 2017թ. եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պրոդյուսերը: 2014թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար