Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Գոռ Սարգսյան

Բալետի արտիստ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ՆԻԿՈՂԱՅՈՍ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Գեղանկարիչ, քանդակագործ

2 դեկտեմբեր, 1918 - 10 օգոստոս, 2018

Ծնվել է Մեծ Շահրիար գյուղում (ՀՀ Արմավիրի մարզի Նաբանդյան գյուղ): 1947թ. ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը: 1944թ-ից բնակվել և ստեղծագործել է Մոսկվայում: 1940-ականներին ստեղծել է «Պարտիզանի ընտանիքը» մանրաքանդակների շարքը, «Չեմ ասի», «Վերջին խուրձը» թեմատիկ հաստոցային քանդակները: Նույն շրջանում կերտել է բանաստեղծ Ավետիք Իսահակյանի, դաշնակահար Կոնստանտին Իգումնովի և ուրիշների դիմաքանդակները: 1960-70թթ ստեղծել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, ռեժիսոր Եվգենի Սիմոնովի, քանդակագործ Արա Սարգսյանի, դերասան Սերգեյ Մարտինսոնի, կենսաբան Գուրգեն Ավետիսյանի դիմաքանդակները: Բարդ հոգեբանական նկարագիր ունեն Միքայել Նալբանդյանի և ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնի կիսանդրիները: Երևանում հայտնի են Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Գյումրիում՝ Ավետիք Իսահակյանի և այլ հուշարձաններ: Արժեքավոր են նաև նրա ստեղծած շուրջ 30 մահարձանները Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանատանը: Ստեղծագործել է նաև հաստոցային գեղանկարչության ու գրաֆիկայի բնագավառներում: Եղել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ: 1977թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, 2008թ. պարգևատրվել Հայ եկեղեցու «Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ», 2009թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Երևանում, Հելսինկիում, Բրյուսելում և այլուր: 1977թ. արժանացել է Հայաստանի, 1982թ.` ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Մոսկվայում: