Թադևոս Ջիլավյան

Արձակագիր

Հովհաննես Կարայան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալբերտ Ասլյան

Գեղանկարիչ

Ժան Տեր-Մերկերյան

Ջութակահար

Ջեմմա Կարագյոզյան

Դերասանուհի

Սասուն Պասկևիչյան

Կոմպոզիտոր, բանաստեղծ

Նորիկ Լևոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սոս Պետրոսյան

Կրկեսի արտիստ, բեմադրիչ

Արթուր Օշականցի

Գեղանկարիչ

Ռուբեն Սաֆրաստյան

Արևելագետ, պատմաբան

Գրետա Բագիյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1980թ. փետրվարի 2-ին, Երևանում: 1997թ. ավարտել է Երևանի թիվ 102 միջնակարգ դպրոցը: 1997-2003թթ ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում, 2004թ-ից` արվեստաբանության ամբիոնի հայցորդ: 1997-99թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Նոր սերունդ» ծրագրում` որպես հաղորդավար: 1998թ-ից «Հայ FM», «Ռադիո Վան» և Հայաստանի հանրային ռադիոկայաններով վարել է «Գիշերալիք», «Մեկ գավաթ սուրճ», «Ֆրի թայմ», «Թայմ աութ» և այլ ծրագրեր: 2003թ-ից եղել է ռոդիոմրցանակաբաշխության մշտական հաղորդավարը: 2000թ-ից հայկական հեռուստաընկերություններով վարել է բազմաթիվ հաղորդումներ` «Սկանվորդ շոու», «Ամեն օր», «Բարի լույս» («Պրոմեթևս»), առավոտյան ծրագիր («Նոր ալիք»), «Հացի խնդիր», «Բենեֆիս» (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն), «Արմյանկա» («ATV»): 2009թ. եղել է «Կռունկ» երաժշտական փառատոնի հաղորդավարը: 2001-03թթ Երևանի թիվ 61 միջնակարգ դպրոցում դասավանդել է պատմություն: 2010-15թթ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ վարել է «Սկսենք նորից» առավոտյան ծրագիրը: 2018-19թթ եղել է Երևանի ավագանու անդամ: 2019թ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր է: