
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ծնվել է 1981թ. մայիսի 10-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: Հաղորդավար, լրագրող Արփի Հարությունյանի ամուսինն է: 1987-92թթ սովորել է Հալեպի ազգային հայկական վարժարանում, իսկ 1993-99թթ` «Կարեն Եփփե» ազգային ճեմարանում: 1999-2004թթ սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնում, 2006-09թթ` նույն ամբիոնի ասպիրանտուրայում: 2003-07թթ աշխատել է «Նոյան Տապան» լրատվական գործակալությունում` որպես արևմտահայերեն լուրերի թողարկող խմբագիր, ապա` անգլերեն լուրերի թարգմանիչ, խմբագիր, վերլուծաբան: 2005թ. աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի «ԼՍ» երիտասարդական ծրագրում` որպես քաղաքական լրագրող: 2009թ. աշխատել է «Անկախ» շաբաթաթերթում` որպես քաղաքական վերլուծաբան: 2007-19թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առաջին» լրատվական ծառայությունում` որպես մեկնաբան, խմբագիր, լրագրող: 2009թ-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության և լրագրության ֆակուլտետներում: 2010թ. ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2019թ-ից աշխատում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում՝ որպես «Երեկոյան լուրեր»-ի մեկնաբան: