Միհրան Ասքանազյան

Հրապարակախոս, գրող

Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1955թ. հունվարի 9-ին, Ախալքալակում: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, աշխատել է հաշվիչ մեքենաների կարգավորող տեխնիկ: 1981թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը: Նույն թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի և օպերատորի օգնական, երկրորդ ռեժիսոր, բեմադրող ռեժիսոր: Նկարահանել է 6 վավերագրական և 4 խաղարկային ֆիլմ, որոնք արժանացել են միջազգային պարգևների և մրցանակների: Նկարահանել է «Թաղի ձայները» (1981թ.), «Հրամանատարին հյուր» (1985թ.), «Մի եղելության խրոնիկա» (1985թ.), «Երեք ռաունդ Վլադիմիր Ենգիբարյանի կյանքից» (1986թ.), «Կոնդ» (1987թ.), «Սպիտակ քաղաք» (1988թ.), «Քամին ունայնության» (1991թ.), «Վերջին կայարանը» (1994թ.), «Վավերագրողը» (2003թ.), «Պոետի վերադարձը» (2006թ.), «Սահման» (2009թ.) և այլ կինոնկարներ: 2004-17թթ եղել է Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրենը: 2016թ-ից Հայաստանի ազգային կինոակադեմիայի, 2017թ-ից Հայաստանի կինոգործիչների միության նախագահն է: 2007թ. արժանացել է Նիդերլանդների արքայազն Քլաուսի մրցանակին, 2008թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» և Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության Ordre des Arts et des Lettres շքանշանների, 2010թ.` ՀՀ նախագահի մրցանակին («Սահման» ֆիլմի համար), 2012թ.` «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն ռեժիսոր» մրցանակին: 2003թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2013թ.` ժողովրդական արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար