Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐՈՒԽԱՆ

Ծաղրանկարիչ

19 սեպտեմբեր, 1898 - 1 հունվար, 1977

Ծնվել է Բաթումիում: Սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան վարժարանում, 1922-24թթ` Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնում: 1920-23թթ աշխատակցել է Կոստանդնուպոլսի «Գավրոշ» ամսագրին: 1924թ-ից բնակվել է Կահիրեում: Դասավանդել է Գալուստյան վարժարանում, հրատարակել «Հայկական սինեմա» (1925-26թթ, վերջին 10 համարը խմբագրել է Երվանդ Օտյանը), «Քարավան» (1939-42թթ) ամսագրերը: 1941թ. հիմնել է «Հայ մշակույթի բարեկամների մարմին» միությունը: Հեղինակ է «Այս պատերազմը», «Մենք մեր ակնոցով» և այլ երգիծանկարների ժողովածուների: Պատկերազարդել է Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի» և Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» երկերը, որոնք գրքի գրաֆիկայի լավագույն նմուշներից են: Նկարչի 40 հազարից ավելի գործեր տպագրվել են տարբեր երկրների մամուլում: Նրա հետևորդներից են արաբ գրաֆիկ-նկարիչներ Ռախտը, Աբդել Սահիմը և ուրիշներ: Արժանացել է միջազգային մրցանակների: 1960թ. պարգևատրվել է ամերիկյան երգիծանկարիչների հանձնաժողովի «Երգիծանկարներ խաղաղության համար» շքանշանով: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում (1927թ., 1998թ.` հետմահու), Երևանում (1968թ.), Մոնրեալում (1973թ.), Ալեքսանդրիայում (2009թ., հետմահու) և այլուր: Գրել է «Մենք հայերեն չենք գիտեր» (1963թ., բեմադրել է հայկական հեռուստաթատրոնը) կատակերգությունը, հոդվածներ ծաղրանկարչության, ինչպես և գաղութահայ կյանքի մասին: Նկարչի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Կահիրեում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար