Սիմոն Ալաջալով

Բեմանկարիչ

Սուրեն Ավչյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

Շահե Աճեմյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Արամ Տեր-Ղևոնդյան

Պատմաբան, աղբյուրագետ

Արևշատ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գեղանկարիչ

Ռուզան Գասպարյան

Դերասանուհի

Մարիա Սահակյան

Կինոռեժիսոր

Ազատ Ղարիբյան

Բալետի արտիստ, պարուսույց

Սյուզաննա Փիրումյան

Բալետի արտիստ

Սոնա Վարդանյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆ

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1960թ. հուլիսի 19-ին, Կահիրեում: Դերասանուհի Արսինե Խանջյանի ամուսինն է: 1962թ-ից ընտանիքով տեղափոխվել է Կանադա: Տորոնտոյի համալսարանում սովորել է միջազգային հարաբերություններ, երաժշտություն և հայոց պատմություն, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել: 1984թ. նկարահանել է առաջին «Մոտ բարեկամ» ֆիլմը, որը ներկայացվել է միջազգային կինոփառատնի և արժանացել գլխավոր մրցանակի: 1994թ. նկարահանել է «Էկզոտիկա» ֆիլմը, որը դարձել է ռեժիսորական գործունեության հաջողության սկիզբը: Վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ «Լուսավոր գալիք» ֆիլմով ճանաչման է հասել քննադատների ու հանդիսատեսի կողմից: 1999թ. արժանացել է Կանադայի զինվորական շքանշանի: 2002թ. նկարահանել է Հայոց Մեծ եղեռնի մասին պատմող «Արարատ» ֆիլմը, որը Կանադայի «Ջենի» կինոմրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին: 2004թ. Երևանի 1-ին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի: 2005թ. սովորել է Շվեցարիայի Եվրոպայի բարձրագույն դպրոցի զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կապերի ֆակուլտետում: 2006թ-ից դասավանդել է Տորոնտոյի համալսարանում և Մանհեյմ Հեյդելբերգ միջազգային կինոփոռատոնի ժամանակ արժանացել է «Կինոյի մասնագետ» կոչման: 2009թ. նկարահանել է «Քլոե» էրոտիկ թրիլերը, որի շահույթը կազմել է 3 միլիոն ԱՄՆ դոլար և նրան բերել մեծ ճանաչում համաշխարհային կինոյում: 2010թ. եղել է Կաննի կինոփառատոնի «Սինեֆոնդասիոն» և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը: Եղել է Կաննի և Տորոնտոյի կինոփառատոների բազմակի մրցանակակիր, ներկայացվել է Օսկարի: Ռեժիսորի գործերից են` «Ներքինու տարփանքը» (1977թ.), «Այսուհետ` հայրիկի հետ» (1980թ.), «Փիփ շոու» (1981թ.), «Բաց տուն» (1982թ.), «Տղամարդիկ` կրքի խաղադաշտ» (1985թ.), «Ընտանեկան դիտում» (1987թ.), «Մի աղջնակ կար», «Ոչինչ փնտրելով» (1988թ.), «Խոսուն դերեր» (1989թ.), «Օրացույց» (1993թ.), «Արշիլի դիմանկարը» (1995թ.), «Լուսավոր գալիք» (1997թ.), «Շարք» (2000թ.), «Սփյուռք» (2001թ.), «Որտե՞ղ թաքնված է ճշմարտությունը» (2005թ.), «Միջնաբերդ» (2006թ.), «Երկրպագություն» (2008թ.), «Քլոե» (2009թ.), «Սատանայի հանգույցը» (2013թ.), «Գերին» (2014թ.), «Հիշողություն» (2015թ.) և այլն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար