
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ԱՆՏՈՆ ԱՂԱՅԱՆՑ

3 հոկտեմբեր, 1940 - 26 օգոստոս, 2017
Ծնվել է Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ): Եղել է հաղորդավար, դերասանուհի Նոննա Զոտովայի ամուսինը: 1958-63թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1972-75թթ կրթությունը շարունակել է Լենինգրադի թատերական արվեստի ակադեմիայի ասպիրանտուրայում: 1963թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Հեռուստաթատրոնում բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ` Զ.Սկառնաչչիի և Ռ.Տարաբուզիի «Սինյոր Պապագատտո», Ա.Քալանթարյանի «Մովսես ապերը», Ս.Խանզադյանի «Քարանձավի բնակիչները», Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա», Գ.Տեր-Գրիգորյանի «Մեռնող ֆլորան» և այլն: Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում (պրոֆեսոր): 1977թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: