Ոսկան Երևանցի

Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի

Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան

Գեղանկարիչ

Իվան Ղալամյան

Ջութակահար

Կարպ Խաչվանքյան

Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան

Բեմանկարիչ

Հովիկ Վանյան

Դերասան

Մանե Սարինյան

Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Դերասան, պրոդյուսեր

Ծնվել է 1976թ. դեկտեմբերի 18-ին, Երևանում: 7 տարի սովորել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցում, իսկ 8-10-րդ դասարանները` Ա.Շիրակացու անվան ճեմարանում: 1992-97թթ սովորել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում: 1995-2002թթ խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Արմյանսկի պրոեկտ» ՈւՀԱ թիմում: 1996-2002թթ աշխատել է «Շարմ» ընկերությունում` որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան: Այդ թվականի նախագծերից են` «220 վոլտ» (1996թ.), «Վայլուր» (1996թ.), «Թույն կասետ» (2000թ.), «Ուրիշ կասետ» (2000թ.), «Բանդա» (2000թ.), «Կոմերցիոն ներկայացում» (2001թ.), ֆիլմերից` «Մեր բակը 1» (1996թ.), «Մեր բակը 2» (1998թ.): 2002թ. ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր: Համատեղ հեղինակել է և որպես դերասան մասնակցել հետևյալ նախագծերին` «Կարգին հաղորդում» (2002-09թթ), «Կարգին մուլտեր» (2007-09թթ), «Կարգին սերիալ» (2010-13թթ), «Ազիզյաններ» (2016-18թթ) հեռուստանախագծեր, «7.5» (2011թ.), «No Comment» (2013թ.) հումորային ներկայացումներ, «Ալա Բալա Նիցա» (2011թ.), «Սուպեր մամա» (2014թ.), «Սիրո գործակից» (2015թ.), «Սուպեր մամա 2» (2017թ.) ֆիլմեր: Մասնակցել է նաև բազմաթիվ հեռուստանախագծերի և կինոնկարահանումների: 2012թ-ից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ: 2013թ-ից ծավալել է հասարակական գործունեություն, մասնակցել է սոցիալական և քաղաքական հանրահավաքների: 2018թ. մասնակցել է քաղաքացիական անհնազանդությանը, որը կոչվել է նաև «Թավշյա հեղափոխություն»: 2018թ. միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ նույն թվականի սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրություններում գլխավորել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակը և դարձել Երևանի 55-րդ քաղաքապետը։ 2020թ. դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ 2021թ-ին, Երևանի ավագանու որոշումով, լքել է Երևանի քաղաքապետի պաշտոնը:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար