Ոսկան Երևանցի

Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի

Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան

Գեղանկարիչ

Իվան Ղալամյան

Ջութակահար

Կարպ Խաչվանքյան

Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան

Բեմանկարիչ

Հովիկ Վանյան

Դերասան

Մանե Սարինյան

Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Դերասան, հաղորդավար

Ծնվել է 1982թ. հոկտեմբերի 25-ին, Ռուսաստանի Կոստրոմա քաղաքում: 1999թ. ավարտել է Երևանի Հ.Ավետիսյանի անվան թիվ 74 միջնակարգ դպրոցը: 1999-2003թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 1995-99թթ աշխատել է «Մետրո» թատրոնի ստուդիայում, 2000-03թթ` Երևանի Պատանի հանդիսատեսի պետական և Մ.Մկրտչյանի անվան արտիստական թատրոններում: 1999-2001թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Լեգո-մեգո» հաղորդաշարը: 2003-07թթ «TV 5» հեռուստաընկերությունով վարել է «Սոուս» և «Առավոտյան պոստ» հաղորդումները: 2007-09թթ աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, վարել է «Երկրի առավոտը», «Երկրի հիթ» հաղորդաշարերը: 2003թ-ից նկարահանվել է հեռուստասերիալներում` «Ճակատագրի գերիները», «Վրիժառու», «Անուրջներ», «Որբերը 2», «Իմ սեր», «Մաեստրո», «Անցյալի ստվերբեր» և այլն: Աշխատել է նաև «FM 107» ռադիոկայանում` որպես հաղորդավար: 2011-15թթ աշխատել է Երևանի Կամերային երաժշտական պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է «Սասունցի Դավիթ» (Մսրա Մելիք), «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում» ներկայացումներում, «Սիրո կամուրջ» մյուզիքլում: Կրկնօրինակել է մի շարք արտասահմանյան ֆիլմեր և հեռուստասերիալներ: Նկարահանվել է «Քարտ բլանշ» (2015թ.), «Որոգայթ» (2015թ.) ֆիլմերում: 2015թ-ից «Շանթ» հեռուստաընկերությամբ վարում է «Առավոտը Շանթում» հաղորդումը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար