ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դաշնակահար, կոմպոզիտոր

Ծնվել է 1987թ. նոյեմբերի 12-ին, Երևանում: 2004թ. ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային դասարանը, 2009թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ Վարդան Աճեմյանի դասարանը: 2005թ. որպես ստեղնահար և հեղինակ միացել է «Օկսենհեմ» պրոգրեսիվ-ռոք խմբին: 2006թ-ից նվագում է նաև «Sworn» խմբում, որը վերանվանվել է «Daeron»: Որպես կատարող և կոմպոզիտոր մասնակցել է ակադեմիական երաժշտության բազմաթիվ համերգների, փառատոների և մրցույթների: 2011թ. կոմպոզիտոր և կիթառահար Վարդան Գասպարյանի հետ  հիմնել է «Lighthouse new jazz project» դուետը: 2012թ. հիմնել է ժամանակակից էլեկտրո-ակուստիկ իմպրովիզացիոն երաժշտական նախագիծ գերմանացի սաունդ-արտիստ Մարկուս Բոյթերի հետ: Ստեղծագործել է ակադեմիական, էլեկտրոնային, էլեկտրո-ակուստիկ երաժշտական ոլորտներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար