Վահրամ Թաթուլ

Բանաստեղծ

Էդուարդ Կզարթմյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վիվան

Արձակագիր, թարգմանիչ

Հարություն Մկրտչյան

Գրող, գրականագետ

Արշիլ Գորկի

Գեղանկարիչ

Գուրգեն Սևակ

Լեզվաբան

Լևոն Իսահակյան

Կինոռեժիսոր

Երանուհի Ասլամազյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդր Ալլեգրով

Դերասան, բեմադրիչ

Միհրան Սոսոյան

Գրաֆիկ, ձևավորող

Լյուդվիգ Բազիլ

Կոմպոզիտոր, ջութակահար

Նուպար Ակիշյան

Արձակագիր

Սամսոն Քառյան

Պատմաբան

Ռոման Բալայան

Կինոռեժիսոր

Հովհաննես Փիլիկյան

Բեմադրիչ, թարգմանիչ, թատերագետ

Էդվարդ Վարդանյան

Գեղանկարիչ

Ժաննա Գալստյան

Դերասանուհի, պետական գործիչ

Արտավազդ Բայաթյան

Երգիչ, երգահան

Արձագանք

Խումբ

Թամարա Հակոբյան

Հաղորդավար, լրագրող

Գոշ Հակոբյան

Երգիչ, դերասան

 

 

 

 

ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆ

Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր

24 փետրվար, 1932 - 26 հունվար, 2019

Ծնվել է Փարիզում: Հայրը՝ Ռայմոնդ Լեգրանը, եղել է ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր, մայրը` Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: 1942-49թթ դաշնամուր, գիր և գրականություն է սովորել Փարիզի կոնսերվատորիայում, ուսուցիչներից են եղել Լուսյետ Դեսկավն ու Նադիա Բուլանժեն: 1950թ-ից աշխատել է աշխարհահռչակ ջազ-վարպետների հետ: 1952թ. Դիզի Գիպելսիի եվրոպական համերգների համար գրել է լարային նվագախմբի համար նախատեսված երաժշտություն: 1951թ. գրել է գործիքավորումներ իր հոր նվագախմբի համար և սկսել է երաժշտական ուղեկցորդի և գործիքավորողի գործունեությունը՝ աշխատելով Ժակլին Ֆրանսուայի, Անրի Սալվադորի, Կատրին Սովաժի և Զիզի Ժանմերի հետ: Մորիս Շեվալիեն այնուհետև նրան առաջարկում է դիրիժորի աշխատանք: 1954թ., ամերիկյան «Կոլումբիա» ընկերության խնդրանքով, կրկին ֆրանսիական ջազի դասախոսություններ է կարդացել: «Ես սիրում եմ քեզ, Փարիզ» (1954թ.) ձայնասկավառակը մեծ հաջողության է հասել՝ 8 միլիոն օրինակի վաճառք գրանցելով, որից հետո կոմպոզիտորը ձեռք է բերել միջազգային համբավ: 1957թ. Մոսկվայի համաշխարհային երիտասարդական փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել: «Legrand Jazz» սկավառակի համար 1958թ. Նյու Յորքում ձայնագրություններ է կատարել Մայլս Դևիսի, Ջոն Կոլտրեյնի և Բիլ Էվանսի հետ՝ այդպիսով դառնալով ժամանակակից ջազի հսկաների հետ համագործակցող առաջին եվրոպացիներից: Հաջորդ տարի բաս-կիթառահար Գայ Փեդերսենի հետ թողարկել է հաջորդ ձայնասկավառակը` «Փարիզ-Ջազ-Դաշնամուր»: Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների և թատերական ներկայացումների երաժշտություններ: Ավելի շատ հայտնի է շուրջ 200 կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Նրան մեծ հռչակ է բերել «Շերբուրգյան անձրևանոցներ» (1964թ.) ֆիլմը: Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: 13 անգամ ներկայացվել և 3 անգամ արժանացել է «Օսկար» կինոակադեմիայի մրցանակին: Հինգ անգամ ստացել է «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» երաժշտական մրցանակներ: 2005թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն», 2009թ.՝ ՀՀ «Պատվո» շքանշանի: Մահացել է Փարիզում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար