Հովհաննես Քյաթիպյան

Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան

Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան

Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան

Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան

Արձակագիր

Սամվել Համբարձումյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ալին Գութան

Օպերային երգչուհի

Ալեն Նազարյան

Բաս-կիթառահար

 

 

 

 

ՖՐԻԴՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

Ճարտարապետ, դիզայներ, գեղանկարիչ

13 մարտ, 1938 - 5 հուլիս, 2021

Ծնվել է Երևանում: 1963թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: Մասնագիտական գործունեությունն սկսել է ճարտարապետության ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի արվեստանոցում: Սերն արվեստի հանդեպ նրա մեջ սերմանել են հայտնի վարպետ-մանկավարժներ Վեհիկ Տեր-Գրիգորյանը, Երվանդ Քոչարը և ուրիշները: Եղել է ճարտարապետ, դիզայներ, բազմաթիվ նախագծերի հեղինակ: Հեղինակել է ազգային օպերային թատրոնի ջահի ձևավորումը: 1968թ., Երևանի 2750-ամյակի առթիվ, ստեղծել է առաջին ազգային փայտե կերպարանքները (տիկնիկները): Ծովախեցիներից պատրաստված դիզայներական իրերը նրա ստեղծագործական հայտնագործությունների ցանկում առանձին տեղ են զբաղեցնում: Նրա ճարտարապետական նախագծերից են՝ Խոշորամասշտաբ հանգստի գոտու նախագծը Երևանում, ականավոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը Բյուրականում, Բրյանսկի Հոկտեմբերյան հեղափոխության հրապարակի քաղաքաշինական նախագիծը, 1986թ. ԽՍՀՄ լավագույն նախագիծ ճանաչված Մորդովիայի «Արմենիա» ռեստորանի և «Արարատ» խանութի համալիրը, մի շարք պրոֆիլակտորիաներ և պանսիոնատներ Սոչիում, Աղավնաձորում և Հին Նորքում, Թուրքմենստանում ՀՀ դեսպանության նախագիծը, Երևանում թանգարանի վերակառուցումը, 18-րդ դարի ճարտարապետական հուշարձանի՝ Մոսկվայի Լազարյան ինստիտուտի ցուցադրությունը, ինչպես նաև նրա հիմնադիրների դիմանկարները: Որպես նկարիչ գործունեությունն սկսել է 1964թ.՝ հաղթելով «Ուսանողական գարուն» թեմայով պաստառների հանրապետական մրցույթում: 1972թ-ից ստեղծել է քաղաքային թեմաներով գրաֆիկական աշխատանքների շարք, որոնք ոգեշնչված էին Ֆինլանդիա, Չեխիա, Անգլիա, Հնդկաստան և Ցեյլոն կատարած ուղևորությունների տպավորություններից: 1985թ. առաջին անգամ ներկայացրել է յուրօրինակ տեխնիկայով կատարված դիմանկարների շարք` օգտագործելով սովորական զինանշանային կնիք: Բիտումով արված դիմանկարների շարքը և տրանսցենդենտալ նկարների շարքը, որոնք կարելի է վերագրել վերացական նկարչությանը, կարելի է համարել նրա ստեղծագործական կենսագրության յուրահատուկ էջը: Այդ դիմանկարներից են՝ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, դերասան Մհեր Մկրտչյանի, քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի և այլոց դիմանկարները: Նկարչի ստեղծած «Ասլանյան» ստուդիան նրա իսկ ղեկավարությամբ իրականացրել է մի շարք նախագծեր Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում: Բազմաթիվ ցուցահանդեսներ են տեղի ունեցել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բրազիլիայում, Չեխիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, այլ երկրներում: Ռուսաստանում և այլ երկրներում կայացել են նրա բազմաթիվ ցուցահանդեսներ, նրա աշխատանքները պահվում են ռուսաստանյան և այլ երկրների հավաքածուներում: Եղել է Հայաստանի ճարտարապետների (1970թ.), նկարիչների (1978թ.), դիզայներների (1978թ.), Ռուսաստանի դիզայներների (1978թ.) միությունների անդամ, ՌԴ արվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Մոսկվայի ճարտարապետների, Արհեստավարժ նկարիչների ստեղծագործական միությունների անդամ, Գրողների և հրապարակախոսների միջազգային ասոցիացիայի անդամ, Գիտությունների, արվեստի և գրականության եվրոպական ակադեմիայի անդամ, Ֆրանսիական գեղարվեստի ակադեմիայի անդամ, Դիզայներների միջազգային միության անդամ (1988թ.), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Նկարիչների միջազգային միության անդամ (1996թ.): Եղե; է նաև Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ (հումանիտար գիտություններ և ստեղծագործական բաժնի դիզայնի և ճարտարապետության բաժնում), Եվրասիայի ճարտարապետության ակադեմիայի պրոֆեսոր: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար