Բյուզանդ Քեչյան

Պատմաբան, լրագրող

Խաչիկ Սամուելյան

Իրավագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Սերգեյ Բեգլյարով

Գեղանկարիչ

Ստեփան Շահպազ

Արձակագիր, բանասեր

Ալբերտ Մկրտչյան

Կինոռեժիսոր

Անահիտ Պարսամյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հասմիկ Ստեփանյան

Պատմաբան, աղբյուրագետ

Արևիկ Մկրտչյան

Գեղանկարչուհի

Արշակ Զաքարյան

Կինոռեժիսոր

Դավիթ Վարդանյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԱՎԵՏԻՍ ԶԵՆՅԱՆ

Կինոօպերատոր, լուսանկարիչ

25 դեկտեմբեր, 1935 - 17 փետրվար, 2021

Ծնվել է Բեյրութում, Հայոց ցեղասպանությունից փրկված բնիկ այնթապցիների ընտանիքում: Հայրը՝ Նազար Զենյանը, հետագայում զբաղվել է ճարտարապետությամբ, անդամագրվել է կոմունիստական կուսակցությանը։ Ավետիսը եղել է երեք եղբայրներից կրտսերը, Հալեպում սովորել է ֆրանսիական դպրոցում և երգել եկեղեցում: 1946թ. մոր և եղբայրների հետ տեղափոխվել է Հայաստան, որտեղ ապրել են Տավուշի Ուզունթալա (այժմ՝ Այգեհովիտ) գյուղում: Հայաստանում զբաղվել է առևտրով և լուսանկարչությամբ։ Բեյրութից հայրենադարձված մի լուսանկարիչ, որը նրանից քսան տարով մեծ է եղել, շատ բան է սովորեցրել նրան։ Նրա խորհրդով մեկնել է Մոսկվա և 1954թ. ընդունվել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի օպերատորական բաժինը, ուսանել է Լյուդմիլա Գուրչենկոյի, Վասիլի Շուկշինի ընկերական շրջապատում։ Իր դիպլոմային աշխատանքը ցանկացել է նկարահանել սցենարիստ Արման Մանարյանի հետ՝ հայ հայրենադարձների մասին։ Նրանք Գառնիում նկարահանել են մի դրվագ Մարտիրոս Սարյանի և Իլյա Էրենբուրգի մասնակցությամբ։ Մասնակցել է Երվանդ Մանարյանի դիպլոմային աշխատանքի՝ «Տժվժիկի» կարճամետրաժ ֆիլմի նկարահանմանը, սակայն նրա անունը ենթագրերում բացակայում է։ Հետագայում մեկնել Մոսկվա, որտեղ Մարկ Հովսեփյանի հետ նկարահանել է տեսարաններ Մոսկվայից, այն Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի դիպլոմային աշխատանքների մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, ինչից հետո կինոօպերատորին աշխատանքի են հրավիրել «Մոսֆիլմ» կինոստուդիա: Որպես բեմադրող օպերատոր մասնակցել է Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի նկարանահանման աշխատանքներին: Եղել է միակ օպերատորը, որն աշխատել է ֆիլմի բոլոր չորս մասերի վրա: Որպես օպերատոր աշխատել է Ալեքսանդր Միտտայի «Վառվիր, վառվիր, աստղ իմ», «Սա Հաղթանակի օրն է», «Խոպան», «Հեղափոխությամբ ծնվածը», «Ընկեր Սիբիր» ու այլ ֆիլմերում: Եղել է օպերատոր Դավլաթնազար Խուդոնազարովի խորհրդականը «Ասք Ռոստամի մասին» ֆիլմում: 1986թ. ուղղաթիռից նկարահանել է Չեռնոբիլը աղետից անմիջապես հետո, աշխատել խորհրդային դասական կինոնկարների («Ուրախ տղաներ», «Չապաև», «Ալեքսանդր Նևսկի», «Իվան Ահեղ») վերականգնման վրա: Մահացել է Մոսկվայում: