Գևորգ Աբով

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Գեղամ Ասատրյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վլադիմիր Աբաջյան

Դերասան, ասմունքող

Ավիկ Իսահակյան

Գրականագետ

Հասմիկ Ալեքսանյան

Դերասանուհի

Ալբերտ Սոխիկյան

Ճարտարապետ, դիզայներ

Սևան Նագգաշյան

Գեղանկարչուհի, մուլտիպլիկատոր

Պետրոս Ղազարյան

Հաղորդավար, լրագրող

Ռոզի Ավետիսովա

Դերասանուհի

Մարիա Ենոքյան

Հաղորդավար, պարուհի

 

 

 

 

ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 2000թ. սեպտեմբերի 9-ին, Երևանում: Բալետի արտիստներ Անդրանիկ Սարգսյանի որդին է, Գոռ Սարգսյանի եղբայրը: 2006-10թթ միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի Ֆ.Նանսենի անվան թիվ 150 վարժարանում, այնուհետև, 2010թ-ից, տեղափոխվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժին: 2017թ. ավարտել է ուսումնարանը՝ ստանալով բալետի արտիստի որակավորում: 2018թ. ընդունվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն որպես բալետի արտիստ: Հանդես է եկել թատրոնի խաղացանկի գրեթե բոլոր ներկայացումներում («Սպարտակ», «Գայանե», «Դիմակահանդես», «Չիպոլինո», «Բյուրեղապակյա դղյակ», «Ժիզել», «Դոն Կիխոտ», «Կարմեն», «Լորկիանա», «Լա Բոհեմ» բալետներ, «Անուշ», «Տրավիատա», «Կարինե» օպերաներ): 2019թ-ից ծառայում է ՀՀ Զինված ուժերում որպես ժամկետային զինծառայող, միաժամանակ գործուղվելով Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` միջոցառումներին մասնակցելու համար: 2014թ. Վրաստանում մասնակցել է «Օրանժ Քոբուլեթի» միջազգային մրցույթին և զբաղեցրել առաջին տեղը՝ արժանանալով գլխավոր մրցանակին (Grand Prix):