
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԺԻՐԱՅՐ ԱԼԹՈՒՆՅԱՆ

23 օգոստոս, 1946 - 15 հուլիս, 2020
Ծնվել է Երևանում: Եղել է դիրիժոր Թաթուլ Ալթունյանի որդին, կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի եղբայրը: 1967թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգչախմբային դիրիժորական բաժին: Սովորել է նաև Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1972թ. կոնսերվատորիան գերազանց ավարտելով` ստացել է դիրիժոր-խմբավարի որակավորում: Ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում: 1973թ. աշխատել է Հայաստանի երգչախմբային ընկերությունում՝ որպես գլխավոր դիրիժոր, 1974-90թթ՝ Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթում՝ որպես գլխավոր խմբավար: Նրա մասնագիտական կենսագրությունում հատուկ տեղ է գրավում սփյուռքը. հայ համայնքների երգչախմբերում նրա ստեղծած ծրագրերը յուրովի և անհատական վառ երանգներով են օժտված: 1990-2002թթ հրավիրվել է աշխատելու արտերկրում՝ Սիրիա, Իրան: Ղեկավարելով Հալեպի «Սպենդիարյան», Դամասկոսի «Քնար», Թեհրանի «Արարատ» երգչախմբերը՝ նպաստել է մեր հայրենակիցների հոգևոր պահանջների ստեղծագործական ընդունակությունների խթանմանը, հայտնաբերմանն ու զարգացմանը: Միաժամանակ, աշխատել է մանկական երաժշտական դպրոցների բազմաթիվ երգչախմբերում: 2004-20թթ եղել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի գեղարվետսական ղեկավարը: Հեղինակել է համույթի բազմաթիվ երգերի, պարերի գործիքավորումներ: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: