Լազո

Արձակագիր

Դավիթ Դավթյան

Ջութակահար

Սերգեյ Մերկուրով

Քանդակագործ

Հովհաննես Մարդ

Բանաստեղծ, թարգմանիչ

Հովսեփ Շամամյան

Պարող, պարուսույց

Սվետլանա Ավագյան

Թարգմանիչ, լրագրող

Մելքոն Թովմասյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ՎԵԶԻՐՅԱՆ

Սաքսոֆոնահար, կլարնետահար

Ծնվել է 2003թ. օգոստոսի 4-ին, Երևանում: 2009-17թթ սովորել է Երևանի Ն.Զարյանի անվան թիվ 130 միջնակարգ դպրոցում: 2017թ-ից սովորում է Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ավագ դպրոցում: 2009-14թթ սովորել է Երևանի Ա.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում: Ավարտել է տեղի դհոլի և շվիի դասարանները: Դպրոցի նվագախմբի կազմում որպես կլարնետահար 2017թ. հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայի Փլեյսի Ռոբինսոն քաղաքում: Նույն թվականին մասնակցել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային փառատոնին: 2019թ. ավարտել է նաև դպրոցի կլարնետի դասարանը: 2019թ-ից սովորում է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաքսոֆոնի դասարանում և հաճախում է դպրոցի ջազ-նվագախումբ: Հանդիսանում է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ստեղծված «Թմբաթա» խմբի սաքսոֆոնահարը, որի կազմում 2019թ. Ֆրանսիայի Բելֆորտ քաղաքում մասնակցել է «FIMU» միջազգային փառատոնին: Փառատոնին խումբը ներկայացրել է Կոմիտասի ստեղծագործությունները ժամանակակից մշակմամբ: Նույն թվականին խմբի կազմով մասնակցել է «Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջացառմանը: 2020թ-ից աշխատում է Հայաստանի երգի պետական թատրոնում՝ որպես սաքսոֆոնահար: Նույն թվականին թատրոնի նորաստեղծ նվագախմբի հետ նվագել է Էլվինա Մակարյանի 70-ամյա հոբելյանին նվիրված «Էլվինա 70» համերգին: Արժանացել է մի շարք մրցանակների, շնորհակալագրերի, որոնցից են՝ «Արտմյուզիք», «Ոսկե Տավիղ» մրցույթ-փառատոների առաջին մրցանակները (2013թ., 2016թ.), «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի երկրորդ և առաջին մրցանակները (2017թ., 2018թ.) և այլն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար