ԱՐՇԱԼՈՒՅՍ ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆ

Դերասանուհի, մշակութային գործիչ

20 հոկտեմբեր, 1892 - 12 մայիս, 1965

Արշալույս Քյուրքճեան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Այնթապ քաղաքում: Վաղ հասակից ընտանիքի հետ տեղափոխվել է Եգիպտոս: Նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրիայում: 1907թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ մասնակցել է հայկական թատերախմբի ներկայացումներին: Բարձրագույն կրթություն ստացել է Բոստոնում: 1930-ական թվականներից եղել է ՀԲԸՄ անդամ: Ալեքսանդր Շիրվանզադեի՝ ԱՄՆ-ում գտնվելու օրերին «Պատվի համար»-ում կատարել է Մարգարիտի դերը: Հետագայում այդ դերը խաղացել է Հովհաննես Աբելյանի (Էլիզբարով) հետ: Նույն խմբում հանդես է եկել նաև Կորդելիայի դերում («Լիր արքա»), իսկ Հովհաննես Զարիֆյանի հետ Վ.Շեքսպիրի «Համլետ»-ում կատարել է Օֆելիայի դերը: Հետագա տարիներին միշտ կապված է եղել ամերիկահայ թատրոնի հետ, հաճախ հանդես է եկել որպես խմբավար-ռեժիսոր։ Մամուլում հանդես է եկել հրապարակումներով. օգտագործել է Ա., Ա.Գ. ծածկանունները: Մահացել է Նյու Յորքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար