ՄԱՐՈՒՍՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Դերասանուհի

17 փետրվար, 1927 - 8 մայիս, 1968

Ծնվել է Երևանում։ Եղել է դերասանուհի Վարդուշ Թամրազյանի քույրը։ 1948թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը: 1948թ-ից եղել է Երևանի երաժշտական կամերային թատրոնի դերասանուհի: 1952-68թթ որպես դերասանուհի աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում: Խաղացած ներկայացումներից են՝ Կ.Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ» (Կոլոմբինա), Ս.Զելցերի «Դինի մաշիկը» (Դին), Մ.Լվովսկու, Ի.Կորոստիլյովի «Անտեսանելի Դիմկան» (Դիմկա), Ա.Շահինյանի «Սուրի և Սամի արկածները» (Սամ), Ա.Արաքսմանյանի «Երբ տանն աչքեր չկան» (Մավրիկ) և այլն: 1958թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: