ԱՆԴՐԱՆԻԿ ԲԵՐԲԵՐՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ծնվել է 1994թ. օգոստոսի 15-ին, Երևանում: Կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի որդին է: 2008թ. ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը, 2016թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը` Արամ Սաթյանի դասարանը: Նույն թվականին ավարտել է սիմֆոնիկ և օպերային դիրիժորության բաժինը՝ Ռուբեն Ասատրյանի դասարանը: 2018թ. ավարտել է նաև կոնսերվատորիայի մագիստրատուրան որպես կոմպոզիտոր: Հեղինակել է սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, այդ թվում` «Աշունը ձորն է մտնում ձորերի միջով» ռոմանս մեցո-սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք` Համո Սահյանի, 2012թ.), «3 microludes» դաշնամուրի համար (2014թ.), «Sharp Point» կոնցերտ ընդլայնված փողային- հարվածային նվագախմբի համար (2015թ.), «War[nings]» նվագախմբի համար (2016թ.), «Mirage» նվագախմբի համար (2018թ.) և այլն: 2013թ-ից համագործակցել է «Շարմ Հոլդինգ» ընկերության հետ, որպես կոմպոզիտոր և գործիքավորող: Որպես կոմպոզիտոր 2017թ-ից համագործակցել է «Դոմինո Փրոդաքշն» ընկերության հետ: Համագործակցել է նաև նվագախմբերի և անսամբլների հետ (Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ, Հայաստանի ազգային պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ, «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակ և այլն): Կատարել է հայկական ժողովրդական երգերի սիմֆոնիկ մշակումներ «Ձյան հեքիաթ», «Ակնա Օրոր», «Ծիրանի ծառ» մեներգիչների և նվագախմբի համար (2014թ.) «Ծառ կենաց» նախագծի: 2016թ. կոմպոզիտորներ Ա.Հովհաննիսյանի, Ռ.Անտոնյանի և Ս.Ումրոյանի հետ համատեղ հիմնադրել է «Քառորդ տոն» հասարակական կազմակերպությունը և հանդիսանում է վերջինիս նախագահը: 2017թ. հիմնադրել է Սիլիկոնյան հովտում գրանցված «Սիմբոլիում ինք.» երաժշտական ՏՏ ընկերությունը, որի նախագահն ու գործադիր տնօրենն է: Հեղինակել է մի շարք ֆիլմերի երաժշտություն` «Վարդապետի լռությունը» (2015թ.), «Արմատներ» (2016թ.), «Կյանք ու կռիվ», «Կյանք ու կռիվ 2» (2016թ.), «Հոսանքին հակառակ» (2017թ.), «Էրկեն կիշեր» (2018թ.), «Արև, սարեր ու սեր» (2019թ.) և այլն: Գրել է նաև երաժշտություն կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի համար՝ «Ֆա», «Ձյուն», «Քաղաք՝ քաղաքի տակ», «Պատարագ: Մակար Եկմալյան» և այլն: 2019թ. նոմինացվել է «Անահիտ» ազգային կինոյի երկրորդ մրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում «Էրկեն Կիշեր» ֆիլմի երաժշտության համար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար