Հարություն Սվաճյան

Գրող, պետական գործիչ, հրապարակախոս

Սենեքերիմ Արծրունի

Դրամատուրգ, թարգմանիչ

Հրանտ Տեր-Անդրեասյան

Գրականագետ, պատմաբան, թարգմանիչ

Հրաչյա Գրիգորյան

Գրականագետ

Վահե Վահյան

Բանաստեղծ

Ժիրայր Ավետիսյան

Կինոռեժիսոր

Վիլլի Մոկացյան

Ջութակահար

Արմեն Ադամյան

Երգահան, երգիչ, կիթառահար

Վահագն Տեր-Հակոբյան

Կինոօպերատոր

 

 

 

 

ԱՐՄԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է 1988թ. օգոստոսի 14-ին, Երևանում: 1998-2005թթ սովորել է Երևանի Հենրիկ Իգիթյանի գեղագիտության ազգային ստուդիայի քոլեջում, 2005-11թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրայում, գեղանկարչության և գրաֆիկայի բաժիններում: 2011թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Աշխատանքները գտնվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնավոր հավաքածուներում։ Մասնակցել է խմբակային բազմաթիվ ցուցահանդեսների։ 2010թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երևանի Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, ներկայացրել է 12 գրաֆիկական աշխատանքներ և 8 քանդակներ: 2011թ. մասնակցել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի միջազգային նկարչական բիենալեին՝ ներկայացնելով «Մեղուների անկում» կտավը, որտեղ արժանացել է երրորդ մրցանակի: Աշխատանքը պահվում է Մոլդովայի ազգային արվեստի թանգարանում: 2012թ. ներկայացել է Մալթայում, 2013թ.՝ Բելգրադի «Օզոնե» պատկերասրահում, 2016թ. «Գույնի մեղեդին: Հայկական արվեստ» խորագրով՝ Գերմանիայի Վիսբադեն քաղաքի «Haus der Heimat» (Հայրենի տուն) մշակույթի կենտրոնում: 2006թ. մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների 4-րդ երիտասարդական Դելփյան խաղերին Աստանայում (Ղազախստան), «պրոֆեսիոնալիզմ» անվանակարգում արժանացել է դիպլոմի: 2010-11թթ մասնակցել է Բազե երիտասարդական հավաքին ու 2 անգամ արժանացել է առաջին տեղ մրցանակի նկարչություն անվանակարգում: 2012թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի՝ «Լեգենդներ» քանդակների շարքի համար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար