
Ստեփանոս Թոխաթցի
Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան
Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո
Բանաստեղծ

Վեներա Հակոբյան
Դերասանուհի

Ռուսեթ Հովհաննիսյան
Գրականագետ

Վահագն Դավթյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան
Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան
Պատմաբան

Արթուր Այդինյան
Օպերային երգիչ

Մայք Քոնորս
Դերասան

Միքայել Թարիվերդիև
Կոմպոզիտոր

Գեորգի Գարանյան
Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան
Արվեստաբան

Սիլվի Վարդան
Երգչուհի

Աննա Հեքեքյան
Ռեժիսոր

Արթուր Իսպիրյան
Երգիչ

Հրաչյա Քեշիշյան
Ռեժիսոր, պրոդյուսեր

Արամ Հովհաննիսյան
Կոմպոզիտոր

Անդրանիկ Բերբերյան
Կոմպոզիտոր, դիրիժոր
ԱՐԱՄ ԱԼԲԱՆ

30 հուլիս, 1883 - 4 մարտ, 1961
Արամ Առնաուտյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Փոքր հասակից ուսուցչուհին նրան անվանել է «ալբան», որը թուրքերեն նշանակում է «առնաուտ», հայերեն՝ ալբանացի: 1895թ. ծնողների հետ միասին փախել են Համիդյան ջարդերից և հաստատվել Ալեքսանդրիայում, սովորել Պերպերյան վարժարանում: Դասեր է առել հորից, ապա սովորել է տեղի Շվեյցարական վարժարանում, այնուհետև՝ Ֆրերների դպրոցում: Չդիմանալով դպրոցի խիստ կանոնակարգին՝ տեղափոխվել է իտալական վարժարան: Սովորել է մի քանի լեզուներ: Վաղ տարիքից սիրել է երաժշտություն, նվագել է ջութակ: Լուսանկարչական արվեստին ծանոթացել է ընկերոջը՝ Պելյանին օգնելով, հետագայում դարձել Եգիպտոսի հայտնի լուսանկարիչներից մեկը: 1904թ. ստեղծել է «Ռամլեյ Ալթրամ» ընկերության աշխատակիցների դիմալուսանկարները, 1906թ. աշխատել է լուսանկարիչ Թաշչյանի հետ: Ռաշիդ փողոցում բացել է անձնական լուսանկարչատուն: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ մեկնել է Բելգիա, լուսանկարչատունը հանձնել է գործընկերոջը՝ Աբգարին: 1918թ. հմտանալով լուսանկարչության մեջ՝ Բրյուսելում բացել է լուսանկարչատուն: Նրա համբավը հասել է Բելգիայի թագավորական ընտանիքին, և 1919թ. նա դարձել է արքունական լուսանկարիչ: Բելգիայի Էլիզաբեթ թագուհու խորհրդով մասնաճյուղ է բացել Փարիզում և 1925թ. հաստատվել այնտեղ, լուսանկարչական ստուդիա է բացել Փարիզի Պոնտյո փողոցում, համագործակցել Ժորժ Սաադիի հետ, միասին ստեղծել են գովազդային լուսանկարներ «Vort», «Touman», «Don Lap», «Cristoff» կազմակերպությունների համար: Աշխատակցել է «Votre», «Bordre», «Paris Magazine» պարբերականներին: Նրա բազմաթիվ աշխատանքներ տպագրվել են այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են «Ֆոտոգրաֆիա» և «Փարիզ» ամսագրերը: 1930թ. լուսանկարիչ Հրանտ Մասիսյանի հետ Ֆոպուր Սենտ Օնորե փողոցում բացել են լուսանկարչատուն: Մասնակցել է Փարիզում կայացած 25-րդ լուսանկարչական ցուցահանդեսին: 1932թ. նրա աշխատանքները ցուցադրվել են Բրյուսելի միջազգային ֆոտո-ցուցահանդեսի ժամանակ: 1940թ., երբ Նացիստական Գերմանիան գրավեց Բելգիան, վերադարձել է Եգիպտոս, ֆինանսական կորուստներ կրելով, հաստատվել Կահիրեում, որի կենտրոնում «Assurance Italian» շենքի 13-րդ հարկում բացել իր առաջին լուսանկարչական արվեստանոցը, այնուհետև այն փոխադրել Քասր էլ Նիլ փողոց: 1944թ. լուսանկարչուհի Շաքեին առաջարկել է աշխատել իր հետ: Նրանց աշխատանքները ցուցադրվել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում և Կանադայի ազգային թանգարանում: Մահացել է Կահիրեում: Նրա մահից հետո Շաքեն շարունակել է ստուդիայի գործունեությունը՝ մինչև 1970-ական թվականների սկիզբը ստորագրելով «Շաքե-Ալբան»: 1990թ. լուսանկարչի աշխատանքները ներառվել են Ֆրանսիայում հրատարակված «Մամուլի լուսանկարչության 50 տարին» ֆոտոալբոմում: