Ղևոնդ Հովնանյան

Բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Զարմայր Մսերյան

Հրապարակախոս, լրագրող

Էդուարդ Դայան

Ջութակահար

Նունե Աղբալյան

Գեղանկարչուհի

Պետո Պողոսյան

Գեղանկարիչ

Էվա Ոսկանյան

Դաշնակահար, երգչուհի

 

 

 

 

ԱՍԱՏՈՒՐ ԲԱԼՋՅԱՆ

Օպերային երգիչ

Ծնվել է 1982թ. օգոստոսի 10-ին, Էջմիածնում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Վալերի Հարությունյանի դասարան), այնուհետև ուսումը շարունակել է Թել Ավիվի Զուբին Մետտայի անվան ակադեմիայում (Թամար Ռախումի դասարանում), որտեղ գերմանացի Կլաուս Սալմանն առաջարկել և աջակցել է նրան հետագա կատարելագործմանը Բեռլին-Պերլեբերգի Լոթթե Լեհմաննի ակադեմիայում, որտեղ վարպետության դասընթացների է մասնակցել սոպրանո Քարան Ամսթրոնգի ղեկավարությամբ: Բեռլինում երկու տարի սովորել է վոկալի մասնագետ ռումինուհի Լավինյա Քերեքեշին մոտ: 2006-08թթ հանդես է եկել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի երգչախմբում, միաժամանակ 2007-08թթ եղել է Կամերային երաժշտական թատրոնի դերասան, 2007-09թթ՝ Օպերային թատրոնի մեներգիչ: 2009-12թթ եղել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի Սբ. Յակոբեանց մայրավանքի դպրապետ, ժառանգավորաց վարժարանի եկեղեցական երաժշտության ուսուցիչ, 2012-17թթ՝ Գերմանիայի հայոց թեմի երաժշտապետ, սարկավագ (Գերմանիա, Սաքսոն-Անհալտ երկրամաս): 2018թ-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գովազդային բաժնի պետն է։ Հանրային խորհրդի անդամ է։ Համերգներով հանդես է եկել Շվեյցարիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Իսրայելում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Ղազախստանում, Գերմանիայում։ Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Թաթուլ), Լեհարի «Ուրախ այրին» (օպերետ, Կոմս Դանիլո), Է.Սադոյանի «Հեյ, ո՞վ կա այդտեղ» (Տղա), «Անլռելի զանգակատուն» պոեմի և կոմիտասյան մեղեդիներով բեմադրված «Կոմիտասյան պատարագ» (Կոմիտաս) և այլն: 2008թ. Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում դարձել է «Տարվա լավագույն արտիստ», իսկ Երևանում արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի: 2012թ. դարձել է Գերմանիայի Վիթենբերգ քաղաքի ամենամյա երաժշտական խաղերի հաղթող:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար