Բյուզանդ Քեչյան

Պատմաբան, լրագրող

Խաչիկ Սամուելյան

Իրավագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Սերգեյ Բեգլյարով

Գեղանկարիչ

Ստեփան Շահպազ

Արձակագիր, բանասեր

Ալբերտ Մկրտչյան

Կինոռեժիսոր

Անահիտ Պարսամյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հասմիկ Ստեփանյան

Պատմաբան, աղբյուրագետ

Արևիկ Մկրտչյան

Գեղանկարչուհի

Արշակ Զաքարյան

Կինոռեժիսոր

Դավիթ Վարդանյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1958թ. մայիսի 20-ին, Հայաստանի Սիսիան քաղաքում: 1981թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, որից հետո սկսել է գեղանկարչություն դասավանդել Սիսիանի մանկական գեղարվեստի դպրոցում։ Ելակետ ընդունելով տարածքի մշակութային տարբեր շրջանների ժառանգությունը՝ սկսած ժայռապատկերներից մինչև միջնադարյան պատկերագրություն, արվեստագետն իր ստեղծագործություններում մշտապես կոնցեպտուալ մտածողությամբ աշխարհընկալման նոր եզրեր է որոնել, որն արտահայտվում է նեոլիթյան ծիսակարգի գեղանկարչական և փերֆորմանսային (վերջին շրջանում նաև լուսանկարչային) դրսևորումներով՝ յուրօրինակ ժամանակակից արվեստի տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այն արվեստագետներից է, որն աշխատել է դասակարգումներից դուրս։ Նրա մտահայեցողության սահմանները որոշակիանում են մարդկային գոյի էությունը ձևավորող մետա-պատմությունների բնույթի ուսումնասիրությամբ: Մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների Տորոնտոյում, Երևանում, Գյումրիում, Թբիլիսիում, Քուվեյթում, Սանկտ Պետերբուրգում, Հալեպում, Դամասկոսում, Ցյուրիխում, Փասադենայում, Նյու Յորքում և այլուր: Անհատական ցուցահանդեսներից են՝ «Դեմիուրգի յոթ թղթերը» (2000թ., Երևան), «Կրկնակի մոգական շրջան» (2004թ., Երևան), «Հիշողություններ անցած կյանքից» (2008թ., Երևան): 1999թ-ից Սիսիանի տարածաշրջանի նեոլիթյան ժամանակաշրջանի մշակութային հուշակոթողներում (Ուխտասարի ժայռապատկերների տարածք, Զորաց Քարեր, Պորտաքար) կազմակերպել է փերֆորմանսներ («Երկխոսություն», 1999թ., «Ճանապարհ», 2000թ., «Ներիր ինձ, Մամա», 2001թ., «Մոգական Կրկնակի Շրջան», 2002թ., «Վերածնունդ», 2003թ., «Պտղաբերություն», 2004թ., «Վերադարձ», Ազատ Սարգսյանի հետ համատեղ, Գյումրու 5-րդ միջազգային բիենալեի շրջանակներում, 2006թ., «Վերադարձ -2», 2007թ., «Զոհաբերություն», 2008թ.): 2008թ-ից Սիսիանի ավագանու անդամ է։