Հովհաննես Վանանդեցի

Բանաստեղծ, մշակութային գործիչ

Էդուարդ Աբալյան

Դերասան, կինոռեժիսոր

Ռաֆիկ Խաչատրյան

Քանդակագործ

Զավեն Կոշտոյան

Քանդակագործ

Լևոն Մութաֆյան

Թատերագետ

Աղվան Վարդանյան

Պետական գործիչ, բանաստեղծ

Շահանե Մեժլումյան

Հաղորդավար, լրագրող

Աննա Կասյան

Օպերային երգչուհի

Միլիտոն Կիրակոսյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարիչ, բժիշկ

25 հունիս, 1932 - 14 օգոստոս, 2022

Ծնվել է Երևանում: Լուսանկարչությամբ զբաղվել է տասնհինգ տարեկան հասակից՝ նկարելով «Գոմզ» ապարատով: 1949թ. սովորել է Ա.Մյասնիկյանի անվան պիոներների պալատի ֆոտոխմբակում: 1950թ. ավարտել է Չկալովի անվան դպրոցը և կրթությունը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: 1953թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, շարունակել հեռակա ուսանել Մոսկվայում: 1954թ. նրա՝ ֆիզիոլոգիայի դասախոսության ժամանակ կատարած լուսանկարները ուղարկվել է Մոսկվա և տպագրվել «Медицинский работник» թերթի առաջին էջում: Մինչև բանակ զորակոչվելը եղել է «Առողջապահություն» ամսագրի լուսանկարիչը: 1959թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Ծառայությունն անցել է Հունգարիայում, որտեղ խորհրդային զինված ուժերում եղել է բժիշկ և շարունակել է զբաղվել լուսանկարչությամբ, տպագրվել բանակային թերթում: 1964թ-ից Հայաստանի գիտությունների ակադեմիայի բիոֆիզիկայի լատորատորիայում եղել է կրտսեր գիտաշխատող: 1970թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Ձայնի ազդեցությունը կենտրոնական նյարդային համակարգի վրա» թեմայով: 1959թ. հրատարակվել է նրա «Լուսանկարչություն» ֆոտոալբոմը: 1980թ-ից ղեկավարել է ՀԽՍՀ առողջապահության նախարարությանն առընթեր ակուստիկայի գիտահետազոտական կենտրոնը: Եղել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ: Մահացել է Երևանում: