ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Դաշնակահար, երգահան

Ծնվել է 1985թ. մայիսի 26-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Երևանի Ա.Տերտերյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը: 2002-07թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնում: Մանկության տարիներին նվագել է «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլում, հետագայում համագործակցել է` որպես գործիքավորող: 2010-13թթ նվագել է «Հայարդ» ռոք խմբում, ինչպես նաև հանդես է եկել այդ շրջանի խմբի երգերի հեղինակ: Այդ գործերից «Հայսատան» երգը արժանացել է «Ռադիովան» ռադիոկայանի կազմակերպած ամենամյա մրցանակաբաշխության մրցանակի: Աշխատել է որպես երգահան և գործիքվորող տարբեր անհատ կատարողների հետ: 2011թ. հիմնադրել է «Կաթիլներ» վոկալ-գործիքային անսամբլը, որը ստացել է մի քանի շնորհակալագրեր այդ թվում «Իմ տաղանդավոր ընտանիքը» հեռուստանախագծից և «ԱրմՌոքՖեստ» փառատոնից: 2013թ. հիմնադրել է «Մյուզիքմեն» փրոդաքշնը, որն զբաղվում է համերգային նախագծերի ստղծմամբ: Դրանցից է «ԱրմՌոքՖեստ» միջազգային ամենամյա մրցանակաբաշխությունը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար